Հա

Քաղաքական

07/06/2021 - 08:10

Էրդողանը բողոքել է Զելենսկիին՝ Պուտինի՝ Կիեւի կողմից անօդաչու թռչող սարքեր գնելու առնչութեամբ ճնշումներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, բողոքել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ Կիեւի կողմից անօդաչու թռչող սարքեր գնելու առնչութեամբ ճնշումներից։ 

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, բողոքել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ Կիեւի կողմից անօդաչու թռչող սարքեր գնելու առնչութեամբ ճնշումներից։ Ըստ Tert.am-ի՝ հաղորդում է The Wall Street Journal-ը՝ սեփական իրազեկ աղբիւրների խօսքերին յղումով։ 

Նշւում է՝ ապրիլին Զելենսկիի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ Էրդողանը նրան ասել է, որ Ռուսաստանի Դաշնութիւնը զայրացած է Ուկրայինային թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի վաճառքից։ Ինչպէս գրում է թերթը, Պուտինը, ենթադրաբար, սպառնացել է Թուրքիային երկարաձգել օդային երթեւեկութեան արգելքը, եթէ վերջինս չդադարեցնի թռչող սարքերի վաճառքը:

Ուկրայինայի Գերագոյն ռադայի պաշտպանութեան կոմիտէի ղեկավարի տեղակալ Իւրի Միսեագինի խօսքով՝ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը օգնում են Ուկրայինային «զսպել ռուսական ագրեսիան» եւ կօգնեն «համապատասխան գործողութիւններ ձեռնարկել ռուսական արշաւանքների դէպքում»։ 

Յիշեցնենք՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ օդային երթեւեկութիւնը դեռ չի վերականգնւել: Ռուսաստանն իր որոշումը հիմնաւորել է Թուրքիայում կորոնավիրուսի տարածմամբ եւ ապրիլի 15-ից յունիսի 1-ը սահմանափակել է թռիչքները: Այնուամենայնիւ, լրատւամիջոցները յայտնել են, որ Ռուսաստանի Դաշնութիւնը երկարաձգել է երկրի հետ թռիչքների սահմանափակումները մինչեւ յունիսի վերջը:

Նշենք՝ 2019 թւականի յունւարին Ուկրայինան Թուրքիայի հետ համաձայնագիր էր ստորագրել ուկրայինական բանակի համար թուրքական «Բայրաքթար ՏԲ 2» անօդաչու թռչող սարքեր գնելու մասին: Կիեւը բանակցութիւններ է վարում Թուրքիայի հետ ԱԹՍ-ների համատեղ արտադրութեան շուրջ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։