Հա

Քաղաքական

08/06/2021 - 09:30

Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղում առկայ իրավիճակը

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իւ Լէ Դրիանը եւ Գերմանիայի արտգործնախարար Հայկօ Մաասը երկուշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի հետ հեռախօսազրոյցում քննարկել են իրավիճակը Ուկրայինայում, Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին: 

«alikonline.ir» - Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իւ Լէ Դրիանը եւ Գերմանիայի արտգործնախարար Հայկօ Մաասը երկուշաբթի Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի հետ հեռախօսազրոյցում քննարկել են իրավիճակը Ուկրայինայում, Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալութիւնը:

Քննարկման թեմաների շարքում են եղել իրավիճակը ադրբեջանա-հայկական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպէս նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. յունւարի 11-ի յայտարարութիւնների դրոյթների կատարումը:

«Ընդգծւել է հրադադարի ռեժիմի խստօրէն պահպանման կարեւորութիւնը եւ առաջացող տարաձայնութիւնները քաղաքական-դիւանագիտական լուծման անհրաժեշտութիւնը: Նախարարները վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացում», - ասւած է յայտարարութեան մէջ:

Ռուսական կողմը նշել է, որ «միջազգային կազմակերպութիւնների ցանկացած ներգրաւում հնարաւոր է միայն Բաքւի եւ Երեւանի համաձայնութեամբ»:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարութիւնը հաղորդել է, որ Ժան-Իւ Լէ Դրիանը հեռախօսազրոյցի` Հայաստանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների վերաբերեալ մասում «նշել է Ֆրանսիայի ջանքերը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարւածութեան լիցքաթափմանը հասնելու գործում»: Նախարարի խօսքով՝ Ֆրանսիան պատրաստ է շարունակել համագործակցութիւնը Ռուսաստանի հետ այս հարցում. երկու երկրներն էլ ԱՄՆ-ի հետ միասին Մինսկի խմբի համանախագահներն են:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։