Հա

Քաղաքական

09/06/2021 - 08:10

Բլինքէնը, ի պատասխան սենատորների հնչեցրած մտահոգութիւններին, յայտարարել է, որ ապագայում շարունակելու են դիտարկել Ադրբեջանին օգնութեան ցուցաբերումը թոյլատրելու որոշումը վերանայելու հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ, ի պատասխան յանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդէսի հարցին, անդրադարձել է Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին այդ թւում ռազմական օգնութիւն տրամադրելու արգելքը շրջանցելու՝ ամիսներ առաջ կայացւած որոշմանը:

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքէնը Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում անցկացւած լսումների ժամանակ, ի պատասխան յանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդէսի հարցին, անդրադարձել է Միացեալ Նահանգների կողմից Ադրբեջանին այդ թւում ռազմական օգնութիւն տրամադրելու արգելքը շրջանցելու՝ ամիսներ առաջ կայացւած որոշմանը. տեղեկացնում է Tert.am-ը:

Սենատոր Մենենդէսը, հարց ուղղելով պետքարտուղար Բլինքէնին, շեշտել է, որ հիասթափւած է ամերիկեան վարչակազմի՝ Ազատութեան աջակցման ակտի 907-րդ կէտը շրջանցելու որոշումից, որով թոյլատրւում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին այդ թւում ռազմական օգնութեան ցուցաբերումը, եւ դա Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դէմ ամիսներ առաջ կատարած յարձակումից յետոյ:

«Ամերիկեան վարչակազմի այս որոշումից յետոյ Ադրբեջանը փաստացի խախտեց Հայաստանի Հանրապետութեան ներկայիս տարածքային ամբողջականութիւնը, ազատ չի արձակել պատերազմի ժամանակ գերեվարւած հայերին, ինչը միջազգային իրաւունքի խախտում է: Երբ ամերիկեան վարչակազմը թոյլատրեց օգնութեան ցուցաբերումն Ադրբեջանին, մենք դրանով կանաչ լոյս վառեցինք նրանց համար»,- յայտարարել է սենատոր Մենենդէսը:

Ի պատասխան՝ պետքարտուղար Բլինքէնն ասել է, որ իրենք «շարունակելու են դիտարկել այս հարցը»:

«Ես ակտիւ աշխատանք եմ տարել այս հարցով, մասնաւորապէս՝ գերիների վերադարձման եւ հակամարտութեան իրական կարգաւորման բանակցութիւնների շուրջ: Կարծում եմ՝ մենք ապագայում այս հարցը պէտք է դիտարկենք եւ վերանայենք»,- ասել է Բլինքէնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։