Հա

Քաղաքական

13/06/2021 - 10:00

«ԱՄՆ-ն պէտք է չեղարկի Իրանի դէմ բոլոր պատժամիջոցները». Չինաստանի ներկայացուցիչ

Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Չինաստանի ներկայացուցիչը տեղին եւ օրինական է համարում ԱՄՆ հակիրանական պատժամիջոցների հետ կապւած պաշտօնական Թեհրանի մտահոգութիւնները:

«alikonline.ir» - Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Չինաստանի ներկայացուցիչը տեղին եւ օրինական է համարում ԱՄՆ հակիրանական պատժամիջոցների հետ կապւած պաշտօնական Թեհրանի մտահոգութիւնները. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

«ԱՄՆ-ն պէտք է մի կողմ թողնի տատանումները եւ վճռականօրէն աշխատի Իրանի դէմ պատժամիջոցները վերացնելու ուղղութեամբ: Միւս կողմերը եւս պէտք է արդինաւէտ միջոցներ ձեռնարկեն՝ Միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու կամ պատժամիջոցները վերականգնելու հնարաւորութիւնը»,- ասել է Վանդ Կունը՝ յաւելելով. «Այս կապակցութեամբ Իրանի մտահոգութիւններն ու պահանջներն օրինական եւ տրամաբանական են»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։