Հա

Քաղաքական

14/06/2021 - 13:00

«ԱՄՆ-ն ձգտում է վերադառնալ մեր տարածաշրջան, սակայն այլ ձեւաչափով». Պետրոսեան

Արաբագէտ Արմէն Պետրոսեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կովկասեան տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերի բախման խնդրին եւ վարւող քաղաքականութեանը։

«alikonline.ir» - Արաբագէտ Արմէն Պետրոսեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կովկասեան տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերի բախման խնդրին եւ վարւող քաղաքականութեանը։

Արմէն Պետրոսեանի դիտարկմամբ` նշւած գերտէրութիւնները բացի երկկողմ յարաբերութիւններից, որոնց բովանդակութիւնը որոշ հարցերի առնչութեամբ բաւականին խնդրահարոյց է, այդուհանդերձ տարածաշրջանային հակամարտութիւնների համատեքստում յարաբերւում են միմեանց հետ, ինչը դրսեւորւում է կա՛մ փոխադարձ շահերը ճանաչելու, կա՛մ մրցակցելու տեսքով։ Ըստ նրա` նշւած գործօնների առկայութեան պարագայում սպասւում է բաւականին հետաքրքիր հանդիպում երկու երկրների նախագահների միջեւ, որը կը կայանայ մօտ օրերս։

«Առարկայական փոփոխութիւններ ակնկալելն այդքան էլ ճիշտ չի լինի ու նաեւ տեղին չէ գալիք հանդիպումը դասել ճանաչողականների շարքին, որովհետեւ երկու առաջնորդները նախկինում տարբեր կարգավիճակներով արդէն իսկ հանդիպել են, ծանօթ են միմեանց բանակցային հմտութիւններին, ընդհանուր քաղաքական մօտեցումներին, քանզի Բայդէնի քաղաքականութիւնը մեծամասամբ լրացնում է Օբամայի ժամանակաշրջանում իրականացւած քաղաքականութեանը։ Հաշւի առնելով այդ հանգամանքը` կարծում եմ՝ գալիք հանդիպումից յետոյ կը նշմարւեն նաեւ որոշ ընդհանրութիւններ»,- նշեց արաբագէտը։

Պետրոսեանը չշտապեց կանխատեսել, թէ ԱՄՆ-ն մշտապէս փորձում է նախադրյալներ ստեղծել կովկասեան տարածաշրջանից հեռանալու համար, այլ հակառակը` այդ գերտէրութիւնը ձգտում է վերադառնալ մեր տարածաշրջան, սակայն այլ ձեւաչափով։ Եթէ Թրամփի կառավարման շրջանում ամերիկեան քաղաքականութիւնն իրականացւում էր առնւազան Վաշինգտոնի համար տնտեսական շահերի ծիրում, ապա այժմ առաջ է մղւում նաեւ աշխարհաքաղաքական գործօնը։

«Թրամփի օրօք էականօրէն մեծացել էր կախւածութիւնը տարածաշրջանային դաշնակիցներից, եւ ԱՄՆ-ն նոյնիսկ չէր կարողանում զսպել նրանց քայլերը, մինչդեռ նոր վարչակազմը փորձում է քայլ առ քայլ կարգաւորել յարաբերութիւնները տարբեր ուղղութիւններում»,- նշեց արաբագէտը։

Պետրոսեանի գնահատմամբ` ամերիկեան վարչակարգը յետայսու իր ստանձնած պարտաւորութիւնների շրջանակում փորձելու է հնարաւորինս հաւասարակշռւած կեցւածք դրսեւրել։

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահներ Ջօ Բայդէնի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենայ յունիսի 16-ին Ժնեւում գտնւող «Լա-Գրանժ» առանձնատանը։

Շւէյցարական աղբիւրների համաձայն` արդէն մի քանի օր է, ինչ առանձնատան մերձակայքն արգելափակւած է ոստիկանութեան կողմից։ Ակնկալւում է, որ նախանշւած հանդիպումից առաջ Ժնեւի այն շրջանում, որտեղ գտնւում է «Լա-Գրանժ» առանձնատունը, կը տեղակայւեն հակաօդային պաշտպանութեան համակարգեր։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։