Հա

Քաղաքական

15/06/2021 - 20:10

Շուշիում թուրքական հիւպատոսութեան եւ Զանգեզուրի միջանցքի բացում․ Էրդողանն ու Ալիեւը Շուշիում հռչակագիր են ստորագրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր այցելել է օկուպացւած Շուշի, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած համատեղ ասուլիսում յայտարարել է, որ առաջիկայում Թուրքիան ծրագրում է Շուշիում բացել Թուրքիայի գլխաւոր հիւպատոսութիւն:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր այցելել է օկուպացւած Շուշի, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած համատեղ ասուլիսում յայտարարել է, որ առաջիկայում Թուրքիան ծրագրում է Շուշիում բացել Թուրքիայի գլխաւոր հիւպատոսութիւն: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Էրդողանի եւ Ալիեւի միջեւ հռչակագիր է ստորագրւել երկու երկրների բարձր համագործակցութեան վերաբերեալ։ Ըստ Ալիեւի՝ այդ հռչակագիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցութեան ապագան է։

«Հռչակագիրը յենւում է Կարսի պայմանագրի վրայ: Այնտեղ շօշափւում են համագործակցութեան տարբեր ոլորտներ»,- նշել է նա` յայտարարելով, որ հռչակագիրը «նոր՝ Կարսի պայմանագիրն է»:

«Հռչակագրում արտացոլւած են Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերեալ շատ բացարտայայտութիւններ: Սա աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդիւնքն է, որն ի յայտ եկաւ Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ: Այսօր մենք խօսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը երկաթուղային եւ աւտոճանապարհներով միացնելու է Թուրքիան եւ Ադրբեջանը, մենք ստեղծում ենք այս միջանցքը գործնական աշխատանքով: Այս հարցի արտացոլումը համատեղ հռչակագրում մեծ նշանակութիւն ունի»,- նշել է Էրդողանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։