Հա

Քաղաքական

16/06/2021 - 11:10

Ալիեւը պարել է Շուշիում

Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ադրբեջանի կողմից օկուպացւած Արցախի Շուշիի շրջանում գտնւող Ջդրդուզում (Կատարոտ կամ Ջդրդուզ կոչւող դաշտավայրը գտնւում է Շուշի քաղաքի եզրին) ներկայացւել է պարային ծրագիր, որին միացել է նաեւ Ալիեւը: Կարճ ժամանակ անց նա պարելու է հրաւիրել նաեւ ներկայ գտնւող հիւրերին:

«alikonline.ir» - Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ադրբեջանի կողմից օկուպացւած Արցախի Շուշիի շրջանում գտնւող Ջդրդուզում (Կատարոտ կամ Ջդրդուզ կոչւող դաշտավայրը գտնւում է Շուշի քաղաքի եզրին) ներկայացւել է պարային ծրագիր, որին միացել է նաեւ Ալիեւը: Կարճ ժամանակ անց նա պարելու է հրաւիրել նաեւ ներկայ գտնւող հիւրերին, ըստ Tert.am-ի՝ գրում է Minval.az-ը:

Դատելով տեսանիւթից՝ պարին մասնակցել է նաեւ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայութեան ղեկավար Էլչին Գուլիեւը:

Յիշեցնենք, որ երէկ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներն այցելել են Շուշի: Երէկ Արցախի ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել այդ առնչութեամբ։ Յայտարարութիւնում ասւում է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու նրա ընտանիքի ուղեկցութեամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից աւերւել է 1920 եւ 2020 թւականներին, միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտման, մարդատեացութեան, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականութեան վառ դրսեւորում է։

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը խստօրէն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացւած տարածքներ՝ դրանք դիտարկելով որպէս սադրանք, ծաւալապաշտական եւ ծայրայեղական ծրագրերի շարունակման յայտ։

Միջազգային հանրութիւնը պէտք է դատապարտի Թուրքիայի սադրիչ գործողութիւնները, քանի որ նման այցելութիւնները, դրանց ընթացքում Անկարայի եւ Բաքւի կողմից հնչեցւած գաղափարները, յայտարարութիւնները, ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները եւ միջնադարեան նւաճողական քաղաքականութեան փառաբանումը լուրջ սպառնալիք են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգութեան համար, մարտահրաւէր՝ ողջ քաղաքակիրթ մարդկութեանը, հարւած՝ բոլոր այն կազմակերպութիւնների եւ կառոյցների հեղինակութեանը, որոնց անդամակցում է Թուրքիան»։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։