Հա

Քաղաքական

17/06/2021 - 08:30

Պուտինն ու Բայդէնը ժնեւեան գագաթնաժողովից յետոյ համատեղ յայտարարութեամբ են հանդէս եկել

Վլադիմիր Պուտինը եւ Ջօ Բայդէնը համատեղ յայտարարութիւն են տարածել Ժնեւի բանակցութիւններից յետոյ: Այն կապւած է ռազմավարական կայունութեան խնդիրների հետ:

«alikonline.ir» - Վլադիմիր Պուտինը եւ Ջօ Բայդէնը համատեղ յայտարարութիւն են տարածել Ժնեւի բանակցութիւններից յետոյ: Այն կապւած է ռազմավարական կայունութեան խնդիրների հետ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը:

«Ռուսաստանը եւ Միացեալ Նահանգները ցոյց են տւել, որ նոյնիսկ լարւածութեան պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթացի հասնել համատեղ նպատակների իրականացման գործում` ռազմավարական ոլորտում կանխատեսելիութիւն ապահովելու, զինւած բախումների ռիսկերը եւ միջուկային պատերազմի սպառնալիքները նւազեցնելու համար»,- ասւած է փաստաթղթում:

«Այսօր մենք վերահաստատում ենք մեր հաւատարմութիւնը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել յաղթողներ, եւ այն երբեք չպէտք է սանձազերծւի»,- ասւած է համատեղ յայտարարութեան մէջ:

Ըստ CNN-ի՝ Վլադիմիր Պուտինի ու Ջօ Բայդէնի բանակցութիւններն ընդհանուր առմամբ տեւել են 3.5 ժամ: Նրանք նախ հանդիպել են ընդլայնւած կազմով, որին յաջորդել է նրանց առանձնազրոյցը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։