Հա

Քաղաքական

17/06/2021 - 09:20

«ԱՄՆ-ն Ռուսաստանին իր թշնամին է հռչակել». Պուտին

Միացեալ Նահանգները Ռուսաստանին իր հակառակորդն ու թշնամին է յայտարարել դեռեւս 2017 թւականին եւ որոշել է աջակցել ՌԴ-ում քաղաքական կազմակերպութիւններին: Այս մասին իր ամերիկացի գործընկեր Ջօ Բայդէնի հետ բանակցութիւններից յետոյ կայացած մամուլի ասուլիսում յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգները Ռուսաստանին իր հակառակորդն ու թշնամին է յայտարարել դեռեւս 2017 թւականին եւ որոշել է աջակցել ՌԴ-ում քաղաքական կազմակերպութիւններին: Այս մասին իր ամերիկացի գործընկեր Ջօ Բայդէնի հետ բանակցութիւններից յետոյ կայացած մամուլի ասուլիսում յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. գրում է Tert.am-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

«ԱՄՆ-ն Ռուսաստանին յայտարարել է իր թշնամի, հակառակորդ, Կոնգրեսը դա արել է 2017 թւականին: Միացեալ Նահանգների օրէնսդրութիւնը ներառում է դրոյթներ այն մասին, որ ԱՄՆ-ն պէտք է պահպանի ժողովրդավարական կառավարման կանոններն ու կարգը մեր երկրում եւ աջակցի քաղաքական կազմակերպութիւններին»,- ասել է Պուտինը:

Յիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի ու Ջօ Բայդէնի հանդիպել են երէկ՝ յունիսի 16-ին, Ժնեւում: Նրանց բանակցութիւններն ընդհանուր առմամբ տեւել են 3.5 ժամ: Նրանք նախ հանդիպել են ընդլայնւած կազմով, որին յաջորդել է նրանց առանձնազրոյցը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։