Հա

Քաղաքական

17/06/2021 - 13:50

«Պատերազմում յաղթանակի օգուտը ժամանակի ընթացքում աւելի լաւ կը հասկացւի». Էրդողանն Ադրբեջան եւ Արցախ այցելելուց յետոյ թւիթերեան գրառում է արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան, ինչպէս նաեւ Արցախի` 44-օրեայ պատերազմի արդիւնքներով Բաքւի վերահսկողութեան տակ անցած տարածքներ այցելելուց յետոյ գրառում է արել իր թւիթերեան միկրոբլոգում:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան, ինչպէս նաեւ Արցախի` 44-օրեայ պատերազմի արդիւնքներով Բաքւի վերահսկողութեան տակ անցած տարածքներ այցելելուց յետոյ գրառում է արել իր թւիթերեան միկրոբլոգում. յայտնում է Tert.am-ը:

Նա նշել է, որ պատերազմում յաղթանակի օգուտն Ադրբեջանի, Կովկասի եւ աշխարհի համար ժամանակի ընթացքում աւելի լաւ կը հասկացւի:

«Քանի որ սա կառուցման, այլ ոչ թէ աւերման, արդարութեան, այլ ոչ թէ բռնատիրութեան, քնքշութեան, այլ ոչ թէ կոպտութեան, խաղաղութեան, այլ ոչ թէ պատերազմի, սրտի, այլ ոչ թէ արեան յաղթանակ էր»,- գրել է Թուրքիայի նախագահը:

Յիշեցնենք, որ յունիսի 15-ին Էրդողանը ժամանել է Շուշի, որտեղ նրան դիմաւորել են Ալիեւները: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են թուրք-ադրբեջանական փաստաթղթեր. մասնաւորապէս ստորագրւել է Շուշիի հռչակագիրը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։