Հա

Քաղաքական

20/06/2021 - 12:00

«Հայաստանում ընտրութիւնները` ինչպէս հայրենիքի փրկութեան յատուկ գործողութիւն». Deutsche Welle

Հեղինակաւոր Deutsche Welle գերմանական միջազգային հեռուստառադիոընկերութիւնն անդրադարձել է այսօր ՀՀ-ում մեկնարկած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին` նշելով, որ դրանց անցակցման հիմնական պատճառն Արցախեան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտութիւնն է: Աղբիւրը նկատում է, որ ռազմական գործողութիւնների դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ ստորագրւած եռակողմ յայտարարութիւնը հայ հասարակութեան մի զգալի մասը ընկալել է որպէս կապիտուլեացիա:

«alikonline.ir» - Հեղինակաւոր Deutsche Welle գերմանական միջազգային հեռուստառադիոընկերութիւնն անդրադարձել է այսօր ՀՀ-ում մեկնարկած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին` նշելով, որ դրանց անցակցման հիմնական պատճառն Արցախեան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտութիւնն է: Աղբիւրը նկատում է, որ ռազմական գործողութիւնների դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ ստորագրւած եռակողմ յայտարարութիւնը հայ հասարակութեան մի զգալի մասը ընկալել է որպէս կապիտուլեացիա: Երկրում յաջորդել են զանգւածային բողոքի ակցիաները, եւ Նիկոլ Փաշինեանը ստիպւած յայտարարել է արտահերթ ընտրութիւններ: Այս մասին գրում է Tert.am-ը:

«Հայաստանում, հաւանաբար, երբեք այսպիսի թէժ նախընտրական քարոզարշաւ չի եղել: Հիմնական ինտրիգն այն է` արդեօք Փաշինեանին յաջողւե՞լ է պահպանել հասարակութեան վստահութիւնը, թէ՞ հիասթափւած ընտրողները երես են թեքել նրանից: Թեկնածուների մեծ ցանկից իրական շանսեր ունեն երկուսը` «Հայաստան» դաշինքը՝ երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորութեամբ, եւ ներկայիս կառավարութիւնը՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան: Չկայ յստակ ֆաւորիտ»,- գրում է Deutsche Welle-ն:

Աղբիւրը նկատում է, որ Խորհրդարանում տեղերի յաւակնորդներն արտայայտութիւնների հարցում աչքի չեն ընկնում համեստութեամբ:

«Փորձագէտները մատնանշում են հասարակութեան կտրուկ բեւեռացումը: Աւելի ու աւելի յաճախ է խօսւում այն մասին, որ նոյնիսկ եթէ ընտրութիւնները լաւ ընթանան, յունիսի 21-ին, հնարաւոր է բախումներ լինեն յաղթողների եւ պարտւողների միջեւ: Հայ ազգային կոնգրես կուսակցութեան առաջնորդներից Լեւոն Զուրաբեանը, օրինակ, ընտրութիւններն անւանել է «հայրենիքի փրկութեան յատուկ գործողութիւն»»,- նշում է աղբիւրը:

Deutsche Welle-ն գրում է, որ եթէ նախընտրական քարոզչութեան սկզբում «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ սոցիոլոգների, առաջ էր Քոչարեանի դաշինքից, ապա այժմ պատկերը փոխւել է: Տեղական MPG Ltd սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած վերջին հարցումների համաձայն՝ ընտրողների 24,1%-ը պատրաստ է քւէարկել Քոչարեանի «Հայաստան» դաշինքի օգտին, իսկ 23,8%-ը ՝ Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագրի»: Երրորդ տեղում սոցիոլոգները 7,4% ձայն են կանխատեսում նախկին նախագահ Սերժ Սարգսեանի «Պատիւ ունեմ» դաշինքին: Հնարաւոր է, որ օլիգարխի «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը եւ երկրում ամենամեծ գործատու Գագիկ Ծառուկեանը, ինչպէս նաեւ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցութիւնը եւս կանցնեն խորհրդարան:

Ինչպէս DW-ին տւած հարցազրոյցում նշել է քաղաքական վերլուծաբան, Փաստաբանների պալատի անդամ Դաւիթ Սանդուխչեանը, այս ընտրութիւնները եզակի են նրանով, որ դրանց մասնակցում են ԽՍՀՄ փլուզումից յետոյ Հայաստանի բոլոր ղեկավարներին ներկայացնող ուժերը: Մէկ այլ առանձնայատկութիւն Սանդուխչեանը համարում է ընտրողների շրջանում անընդհատ վախերն ադրբեջանական զօրքի հնարաւոր ներխուժման, սահմանամերձ տարածքների զաւթման, վերահաս տնտեսական աղէտի եւ պետականութեան կորստի վերաբերեալ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։