Հա

Քաղաքական

22/06/2021 - 08:25

«Մենք վճռականօրէն կիրականացնենք Ադրբեջանի հետ մեր օրակարգի իւրաքանչիւր կէտը»․ Էրդողան

Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրւած Շուշիի հռչակագրով երկու երկրների յարաբերութիւններում նոր փուլ է սկսւել, թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին կառավարութեան նիստից յետոյ թուրք ժողովրդին յղած ուղերձում յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«alikonline.ir» - Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրւած Շուշիի հռչակագրով երկու երկրների յարաբերութիւններում նոր փուլ է սկսւել, թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին կառավարութեան նիստից յետոյ թուրք ժողովրդին յղած ուղերձում յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գրում է Yerkir.am-ը:

«Ղարաբաղին կեանք տալուց բացի մենք միջոցներ ենք ձեռնարկում նաեւ մէկ ազգ, երկու պետութիւնների ոգուն համապատասխան, որպէսզի մեր ադրբեջանցի եղբայրներն այլեւս այդպիսի աղէտներ չտեսնեն։ Իմ եղբայր Ալիեւի հետ Շուշիի հռչակագիրը ստորագրելուց եւ աշխարհին յայտարարելուց յետոյ մենք մեր յարաբերութիւններում նոր փուլ ենք սկսել»,- յայտարարել է Էրդողանը։

Նրա խօսքով՝ «շատ շուտով Թուրքիան եւ Ադրբեջանը հռչակագրի շրջանակներում շատ համաձայնագրեր կը ստորագրեն՝ դրանով իսկ աւելի ամրապնդելով երկու երկրների եղբայրութեան իրաւական հիմքը»։

«Մենք վճռականօրէն եւ արագ կիրականացնենք մեր օրակարգի իւրաքանչիւր կէտը։ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցութեան խորհրդի նիստում, որն առաջիկայ ամիսներին մենք անցկացնելու ենք մեր երկրում, նախատեսում ենք այդ հարցերի հետ կապւած շատ կոնկրետ քայլեր ձեռնարկել»,- յայտարարել է նա։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։