Հա

Քաղաքական

23/06/2021 - 10:30

«Առանց Ղարաբաղի Հայաստանը՝ որպէս պետութիւն, ոչ ոքի պէտք չէ». ռուս փորձագէտ

Նիկոլ Փաշինեանը ի սկզբանէ չունէր ղարաբաղեան խնդրի կարգաւորման ծրագիր: Նա ստում էր ժողովրդին: Նա չունէր խնդրի կարգաւորման մեթոդներ: Այս մասին News.am-ի թղթակցի հետ հարցազրոյցում յայտնել է ռուս քաղաքագէտ, Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը ի սկզբանէ չունէր ղարաբաղեան խնդրի կարգաւորման ծրագիր: Նա ստում էր ժողովրդին: Նա չունէր խնդրի կարգաւորման մեթոդներ: Այս մասին News.am-ի թղթակցի հետ հարցազրոյցում յայտնել է ռուս քաղաքագէտ, Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը:

Փաշինեանը, ըստ նրա, հնարաւորութիւն ունէր աւելի քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից, սակայն նա դա չարեց: Փորձագէտը նշել է, որ այժմ Փաշինեանը կառչել է ԵԱՀԿ Մինսկի խմբից, որն ասում է, որ անհրաժեշտ է որոշել Ղարաբաղի կարգավիճակը: «Ինչպէ՞ս է նա որոշելու կարգավիճակը: Նրան պահել են, որպէսզի ստորագրի նոյեմբերի 9-ին պարտութեան ակտը: Ալիեւը հետաքրքրւած է դրանով: Մոսկւան զգուշութեամբ հետեւում է, սակայն մենք չենք կարող հակադրւել հայ ժողովրդի կամքին: Այժմ թող լուծի ղարաբաղեան խնդիրը:

Մենք ցանկանում ենք տեսնել, թէ նա ինչպէս է դա անում: Հայերը չեն ցանկանում պահպանել Ղարաբաղը: Երեւանահայերը որոշեցին դեն նետել ղարաբաղեան խնդիրը, գործ չունենալ Ղարաբաղի հետ, յանձնել Ղարաբաղը Ադրբեջանին: Փաշինեանը կարծում է, որ առանց Ղարաբաղի Հայաստանում՝ դրա աշխարհագրական սահմաններում կը կարողանայ դրախտ, ժողովրդավարութիւն, կապիտալիզմ ստեղծել: Նա ոչ մի բան չի ստեղծելու, այլ միայն ոչնչացնելու է պետութեան մնացորդները: Հայաստանն առանց Ղարաբաղի երբեք գոյութիւն չի ունենայ որպէս պետութիւն, քանի որ առանց Ղարաբաղի Հայաստանը՝ որպէս պետութեան, ոչ ոքի պէտք չէ: Ոչ ոքի»,- եզրափակել է Տարասովը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։