Հա

Քաղաքական

24/06/2021 - 12:00

Թրամփը Սպիտակ տան «գաղտնիքները» բացայայտելու համար Բոլթոնին մաղթել է «մեռնել կորոնավիրուսից»

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներքին գործընթացներն իր գրքում նկարագրելու համար իր ազգային անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին կատակով մաղթել է «մեռնել կորոնավիրուսից», ԱՄՆ-ի 45-րդ նախագահին նւիրւած մէկ այլ գրքին յղումով գրում է Axios-ը։

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներքին գործընթացներն իր գրքում նկարագրելու համար իր ազգային անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին կատակով մաղթել է «մեռնել կորոնավիրուսից», ԱՄՆ-ի 45-րդ նախագահին նւիրւած մէկ այլ գրքին յղումով գրում է Axios-ը։ Տեղեկացնում է Tert.am-ը:

Washington Post-ի լրագրողներ Եասմին Աբուտալեբի եւ Դամիան Պալետայի «Մղձաւանջային իրադարձություններ» (Nightmare Scenario) գրքում նշւում է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ԱՄՆ նախագահի մասնակցութեամբ խորհրդակցութիւններից մէկի ժամանակ Ազգային տնտեսական խորհրդի տնօրէն Լարի Կադլոուն փորձել է զսպել հազը։

«Ամբողջ սենեակը մի պահ քարացաւ։ Թրամփը սկսեց թափահարել ձեռքերը՝ ասես փորձում էր մի կողմ վանել վիրուսին, ապա ժպիտով ասաց, որ Լարին իր լաւատեսութեան պատճառով երբեք կորոնավիրուսով չի վարակւի»,- ասւում է գրքի հատւածում։

Գրքի հեղինակները նշում են, որ նախկին նախագահն այնուհետեւ յիշել է Ջոն Բոլթոնին, որն այդ ժամանակ նոր էր հանրութեան դատին յանձնել իր «Սենեակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան յուշերը» սկանդալային գիրքը՝ յայտնելով, որ «լիայոյս է՝ վերջինս կը մեռնի կորոնավիրուսից»։

Ջոն Բոլթոնը ԱՄՆ նախագահի խորհրդականի պաշտօնը զբաղեցրել է 2018 թւականին եւ պաշտօնից հեռացել էր 2019 թւականի սեպտեմբերին՝ արտաքին քաղաքականութեան վերաբերեալ տարաձայնութիւնների պատճառով: Նրա գիրքը լոյս է տեսել 2020 թւականի յունիսին։

Նշենք, որ ԱՄՆ իշխանութիւնները հայց էին ներկայացրել Բոլթոնի դէմ՝ փորձելով խոչընդոտել գրքի տպագրութիւնը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։