Հա

Քաղաքական

26/06/2021 - 11:20

«Ղարաբաղեան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարութեան սադրիչ յայտարարութիւններից եւ գործողութիւններից յետոյ». Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ «Ղարաբաղեան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարութեան սադրիչ յայտարարութիւններից եւ գործողութիւններից յետոյ»:

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ «Ղարաբաղեան երկրորդ պատերազմն անխուսափելի էր Հայաստանի ղեկավարութեան սադրիչ յայտարարութիւններից եւ գործողութիւններից յետոյ»: Ըստ Tert.am-ի՝ գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայութիւնը:

«Այն ամենի համար, ինչը տեղի է ունեցել վերջերս, պատասխանատու է Հայաստանի կառավարութիւնը, որը ձեռնարկել է բազմաթիւ սադրիչ քայլեր, գործողութիւններ եւ հրահրել պատերազմը»,- ուրբաթ ասել է Ալիեւը՝ Բաքւում ընդունելով Ռումինիայի, Աւստրիայի եւ Լիտւայի արտգործնախարարներին:

Նա յիշեցրել է, որ ՀՀ պաշտպանութեան նախկին նախարարը հրապարակաւ յայտարարել էր, որ «Հայաստանը նոր պատերազմի դէպքում նոր տարածքներ կը ստանայ», ինչը, Ալիեւի կարծիքով, «բացայայտ սպառնալիք էր Ադրբեջանի համար»: Ալիեւը յիշեցրել է նաեւ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնն առ այն, որ «Լեռնային Ղարաբաղի ղեկավարութիւնը պէտք է մասնակցի բանակցային գործընթացին»:

«Իրականում դա ոչ միայն դէմ էր մեր շահերին, այլ նաեւ դէմ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա համանախագահների կողմից մշակւած ձեւաչափին: Հայաստանի ղեկավարութեան մէկ այլ սադրիչ յայտարարութիւն այն էր, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Սա վերջ տւեց գրեթէ ցանկացած բանակցութեանը... Այսպիսով, Ղարաբաղեան երկրորդ պատերազմն անխուսափելի էր, եւ դա բոլորի համար պարզ էր»,- յայտարարել է Ալիեւը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։