Հա

Քաղաքական

27/06/2021 - 13:00

«Ես միշտ վախեցել եմ, որ դեռ ուրիշ բաներ կան յանձնւելու, եւ իմ միակ յոյսը այս իշխանութիւնների հեռանալն էր». թուրքագէտ

Հայաստանում տարբեր շրջանակներ նշում են, թէ Հայաստանը կորցրել է հակամարտութեան բանակցող կողմ լինելու կարգավիճակը, մինչդեռ Թուրքիան ոչ միայն 44-օրեայ պատերազմում անթաքոյց աջակցութիւն ցուցաբերելով Ադրբեջանին փաստօրէն բացայայտ դարձաւ հակամարտութեան կողմ, այլ նաեւ ջանք է գործադրում բանակցութեան կողմի կարգավիճակ ձեռք բերելու ուղղութեամբ: Թէ ի՞նչ հետեւանքներ կունենայ տարածաշրջանային նոր ճարտարապետութիւնը Հայաստանի համար՝ հարցի պատասխանը 168.am-ը լսեց թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանից:

«alikonline.ir» - Օրերս հերթական հեռախօսազրոյցն է կայացել Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ. ի թիւս այլ թեմաների՝ քննարկւել են ղարաբաղեան հիմնախնդիրն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրւած յայտարարութեան պայմանների կատարմանը վերաբերող հարցեր: Աւելի վաղ Թուրքիայի նախագահը յայտարարել էր, որ Մոսկւան հազիւ թէ ձգձգի «Զանգեզուրի միջանցքի» հարցը, խօսել էր նաեւ «Վեցակողմ հարթակի» ձեւաւորման հեռանկարների մասին:

Հայաստանում տարբեր շրջանակներ նշում են, թէ Հայաստանը կորցրել է հակամարտութեան բանակցող կողմ լինելու կարգավիճակը, մինչդեռ Թուրքիան ոչ միայն 44-օրեայ պատերազմում անթաքոյց աջակցութիւն ցուցաբերելով Ադրբեջանին փաստօրէն բացայայտ դարձաւ հակամարտութեան կողմ, այլ նաեւ ջանք է գործադրում բանակցութեան կողմի կարգավիճակ ձեռք բերելու ուղղութեամբ: Թէ ի՞նչ հետեւանքներ կունենայ տարածաշրջանային նոր ճարտարապետութիւնը Հայաստանի համար՝ հարցի պատասխանը 168.am-ը լսեց թուրքագէտ Տիրան Լոքմագեօզեանից: 

«Թուրքիան այսօր արդէն բացայայտ ներկայանում է՝ որպէս հակամարտութեան կողմ, եւ Էրդողանի Շուշի գնալն էլ դրա վառ դրսեւորումն է,- մեզ հետ զրոյցում նշեց Տիրան Լոքմագեօզեանը, ապա անդրադառնալով հարցին, թէ Հայաստանում վերարտադրւած իշխանութիւններն արդեօ՞ք ունեն ներուժ դիմակայելու տարածաշրջանային մարտահրաւէրներին, պատասխանեց. «Երեւում է, որ ինչ-որ համաձայնութիւններով գործարքներ են կատարւում եւ անգամ բանաւոր համաձայնութիւններով: Ես միշտ վախեցել եմ, որ դեռ ուրիշ բաներ կան յանձնւելու, եւ իմ միակ յոյսն այս իշխանութիւնների հեռանալն էր, սակայն, դժբախտաբար, դա էլ չկատարւեց, եւ հիմա հեշտուհանգիստ կարող են շարունակել իրենց գործունէութիւնը՝ յատկապէս, որ այժմ ասում են՝ ժողովրդից մանդատ ստացանք. Ինչ որ մենք ենք անում, ժողովրդի ցանկութիւնն է»:

Թուրքագէտը նկատեց, որ Թուրքիայի հարիւրամեայ երազանքն ու ծրագրերում է եղել այս տարածաշրջանը եւ Հայաստանը յատկապէս. «Անգամ թւականներն այնպէս են արւած, որ ուղիղ հարիւր տարի յետոյ իրենք հասան իրենց նպատակներին. դեռեւս, իհարկէ, մասամբ, սակայն այսպէս շարունակւելու դէպքում՝ իրենք իրենց ուզածին լրիւ հասնելու են. այն է՝ Սիւնիքը վերցնելը. միջանցք, կամուրջ ունենալ երկու երկրների միջեւ, եւ եթէ այդ կամուրջը իրենք ստանան, ազատ ճանապարհ կունենան մինչեւ Չինաստանի պարիսպները: Այսինքն՝ Մեծ Թուրանը կազմելու ծրագիրը կիրականացնեն»:

Մեր զրուցակիցը յաւելեց, որ թուրքական նկրտումները ձեռնտու չեն Իրանին եւ Ռուսաստանին եւ, ըստ նրա, այս պետութիւնները գուցէ աւելի շահագրգիռ են մեզ համար, քան մենք ինքներս. «Անգամ պատերազմի ժամանակ քանի անգամ թէ՛ Իրանի, թէ՛ Ռուսաստանի կողմից օգնութեան առաջարկներ եղան, եւ այդ առաջարկները մերժեցինք»:

Տիրան Լոքմագեօզեանի համոզմամբ՝ առհասարակ, 44-օրեայ պատերազմը հերթական քայլն էր Ռուսաստանի եւ Իրանի դէմ. «Այն ուժերը, որոնք Թուրքիայի յետեւում կանգնած են եւ Թուրքիային օգտագործում են որպէս գործակատար, նաեւ՝ այսօր Ադրբեջանին, նրանց ձեռնտու է, որ ԻԻՀ-ի եւ ՌԴ-ի համար խնդիրներ առաջանան:

Եւ Ռուսաստանն էլ գիտի, որ խաղադրոյքն ինքն է. Թուրքիան ամէն կերպ ուզում է հրահրել իր հետ ընդհարման մտնելու»:

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։