Հա

Քաղաքական

28/06/2021 - 10:50

«Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանն այժմ «ստորացնում» են ԱՄՆ-ն, ինչը չկար իմ օրօք». Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց յետոյ առաջին մեծ հանրահաւաքն է կազմակերպել

Միացեալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց յետոյ առաջին մեծ հանրահաւաքն է կազմակերպել: Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահաւաքին մասնակցել են հազարաւոր մարդիկ: 

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց յետոյ առաջին մեծ հանրահաւաքն է կազմակերպել: Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահաւաքին մասնակցել են հազարաւոր մարդիկ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Reuters-ը:

Թրամփի ելոյթի մեծ մասն ուղղւած է եղել Ջօ Բայդէնի վարչակազմին քննադատելուն: Նշենք, որ Թրամփի սոցցանցային էջերը սառեցւած են կամ ջնջւած, ինքն էլ հազւադէպ է հանրութեան մէջ յայտնվում եւ լրագրողների հետ շփւում:

ԱՄՆ նախկին նախագահը կրկին յայտարարել է, որ, ըստ իրեն, անցեալ տարւայ նոյեմբերին տեղի ունեցած ընտրութիւններն անարդար են եղել եւ իրեն զրկել են յաղթանակից: Թրամփը նաեւ կոչ է արել Կոնգրեսի սպասւող ընտրութիւններում քւէարկել իր կողմնակիցների օգտին եւ չաջակցել այն հանրապետականներին, որոնք յունւարին իր պաշտօնանկութեանը կողմ էին արտայայտւել:

Իր ելոյթում նա նշել է նաեւ, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանն այժմ «ստորացնում» են ԱՄՆ-ն, ինչը չկար իր օրօք: Նա մեղադրել է Բայդէնի վարչակազմին, որ այն թոյլ տւեց աւարտին հասցնել Ռուսաստանից Գերմանիա «Հիւսիսային հոսք-2» գազատարի կառուցումը՝ յայտարարելով, որ իր օրօք ԱՄՆ-ն հասել էր գազատարի կառուցման դադարեցմանը: Աւելի վաղ Բայդէնը յայտարարել էր, որ հէնց Թրամփի վարչակազմն է թոյլ տւել Ռուսաստանին կառուցել գազատարը 90 տոկոսով:

Նա ուղղակիօրէն չի խօսել 2024 թւականին նախագահական ընտրութիւններին իր թեկնածութիւնն առաջադրելու ծրագրերի մասին, բայց ասել է, որ հանրապետականները պէտք է պայքարեն Սպիտակ տան համար: 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։