Հզօր պայթիւն է որոտացել Կասպից ծովի ադրբեջանական հատւածում: Ինչպէս փոխանցում է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալութիւնը պայթիւնը տեղի է ունեցել «Ումիդ» գազահանքավայրում, որը գտնւում է Բաքւից 75 կմ հեռաւորութեամբ՝ 170 կմ խորութեան վրայ:
«alikonline.ir» - Հզօր պայթիւն է որոտացել Կասպից ծովի ադրբեջանական հատւածում: Ինչպէս փոխանցում է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալութիւնը պայթիւնը տեղի է ունեցել «Ումիդ» գազահանքավայրում, որը գտնւում է Բաքւից 75 կմ հեռաւորութեամբ՝ 170 կմ խորութեան վրայ: Գրում է Tert.am-ը:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միջադէպի պաշտօնական հաստատում չի ստացւել: Այնուամենայնիւ, սոցցանցում լուսանկարներ եւ տեսանիւթեր են հրապարակւել դէպքի վայրից, որում երեւում են հրդեհի բռնկման կադրերը:
Ադրբեջանական SOCAR խոշորագոյն նաւթագազային ընկերութիւնից յայտնել են, որ իրենց արտադրական հարթակներում վթարներ չեն եղել, աշխատանաքն ընթանում է բնականոն ռեժիմով: