Հա

Քաղաքական

06/07/2021 - 10:45

Թուրքիայի յատուկ ծառայութիւնները «եւս մի յաջող գործողութիւն են իրականացրել». Էրդողանը յայտնել է իր հակառակորդի ձերբակալութեան մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է, որ երկրի յատուկ ծառայութիւնները Թուրքիա են բերել Էրդողանի հակառակորդ, FETO կրօնական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գիւլէնի համախոհ Օրհան Ինանդըին:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել է, որ երկրի յատուկ ծառայութիւնները Թուրքիա են բերել Էրդողանի հակառակորդ, FETO կրօնական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գիւլէնի համախոհ Օրհան Ինանդըին: Ըստ Tert.am-ի՝ գրում են թուրքական լրատւամիջոցները:

Ելոյթ ունենալով նախարարների կաբինետի նիստում՝ Էրդողանը յայտարարել է, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպութիւնը «եւս մի յաջող գործողութիւն է իրականացրել»:

Էրդողանը յայտարարել է, որ FETO-ի Կենտրոնական Ասիայի գծով գլխաւոր տնօրէն Օրհան Ինանդըն բերւել է Թուրքիա եւ «յանձնւել դատարանին»:

«Մենք թոյլ չենք տայ գոյութիւն ունենալ մի կառոյցի, որը ձգտում է ոչնչացնել երկիրն ու ազգը, յեղաշրջումներ է կազմակերպում, արիւն թափում ու պառակտում սերմանում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Ըստ նրա՝ մինչ օրս FETO-ի աւելի քան 100 անդամ է բերւել Թուրքիա տարբեր երկրներից:

Յիշեցնենք, որ 2016-ի յուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական յեղաշրջման փորձ: Դրան յաջորդել են ձերբակալութիւնները երկրի զինւած ուժերում եւ այլ կառոյցներում, փակւել են բազմաթիւ թերթեր, կազմակերպութիւններ, կենտրոններ, երկրում յայտարարւել է արտակարգ դրութիւն: Յեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմէթ» (FETO, «Ծառայութիւն») կրօնական շարժման հիմնադիր եւ իր հակառակորդ Ֆեթուլլահ Գիւլէնին, որը բնակւում է ԱՄՆ-ում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։