Հա

Քաղաքական

10/07/2021 - 13:20

«Փաշինեանն այլեւս երբեք չի մեկնի Ստեփանակերտ». Տարասովը՝ Փաշինեան-Պուտին հանդիպման մասին

«Փաշինեանի լոյալութիւնը Մոսկւային ոչ թէ անկեղծ, այլ ստիպւած բնոյթ է կրում»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատւական գործակալութեան խմբագիր-սիւնակագիր, ռուս կովկասագէտ Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով օրերես Կրեմլում կայացած Փաշինեան-Պուտին հանդիպման հրապարակային հատւածում հնչեցւած գնահատականներին:

«alikonline.ir» - «Փաշինեանի լոյալութիւնը Մոսկւային ոչ թէ անկեղծ, այլ ստիպւած բնոյթ է կրում»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատւական գործակալութեան խմբագիր-սիւնակագիր, ռուս կովկասագէտ Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով օրերես Կրեմլում կայացած Փաշինեան-Պուտին հանդիպման հրապարակային հատւածում հնչեցւած գնահատականներին:

Յիշեցնենք, որ յուլիսի 7-ին կայացաւ Նիկոլ Փաշինեանի՝ ընտրութիւններից յետոյ առաջին արտասահմանեան այցը Մոսկւա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը նախ շնորհաւորել է Փաշինեանին ընտրութիւններում յաղթելու եւ վստահութեան քւէ ստանալու կապակցութեամբ՝ կարեւորելով այդ հանգամանքը առաջիկայ դժւար, սուր հարցերը կարգաւորելու հարցում:

Տարասովն ասաց, որ կան զգայուն, սուր հարցեր, ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ երկկողմ բնոյթի, որոնք, թերեւս, չբարձրաձայնւեցին:

Նրա խօսքով՝ ընդհանուր առմամբ այցը փակ բնոյթ էր կրում:

«Հրապարակային հատւածից եւ ոչ միայն՝ կարող ենք ասել, որ սա առաջին արտասահմանեան այցն էր, լպրծուն հաճոյախօսութիւններ հնչեցին Փաշինեանի յաղթանակի, հայ ժողովրդի յաղթանակի հասցէին, որ Փաշինեանին վստահում են, երբ իրականում ոչինչ չի փոխւել, ինչպէս ընտրութիւններից առաջ Փաշինեանի կուսակցութիւնն ունէր մեծամասնութիւն, այնպէս էլ հիմա, խորհրդարանում այլ ընդդիմութիւն է յայտնւել, բայց իրավիճակ չի փոխւել, սկզբունքայնօրէն ի՞նչ նոր բան նրանք կը կարողանային լուծել»,- ասաց Տարասովը:

Անդրադառնալով հանդիպմանը քննարկւած հարցերի շրջանակին՝ ռուս վերլուծաբանն ասաց, որ կարծում է՝ քննարկւում է հանդիպման տարբերակ Փաշինեանի եւ Ալիեւի միջեւ, ինչպէս նաեւ կապուղիների արգելափակման հարցը: «Կարծում եմ, Փաշինեանն այլեւս երբեք չի մեկնի Ստեփանակերտ, դա ռուսական խաղաղապահների գօտի է, ներկայիս հարցը հետեւեալն է՝ ինչպէ՞ս է լուծւելու ԼՂ կարգավիճակի հարցը, Մոսկւան գտնում է, որ ժամանակը չէ կարգավիճակի հարցը քննարկել, պէտք է իրականացնել խաղաղութեան յայտարարութեան դրոյթները ապաշրջափակման շուրջ յատկապէս: Բայց կայ շղթայ, ինչպէս ռուսական հեքիաթում շաղգամի մասին, ամէն ինչ փոխկապակցւած է եւ ոչ մի խնդիր հնարաւոր չէ լուծել աւտոնոմ ռեժիմում: Ինչպէ՞ս կարելի է լուծել կապուղիների արգելափակման հարցը՝ առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի, առանց սահմանային խնդրի կարգաւորման: Իսկ ինչպէ՞ս լուծել սահմանային հարցը՝ առանց յստակեցնելու Ղարաբաղի կարգավիճակը, կամ ինչպէ՞ս պէտք է կապուղու արգելափակման հարցը լուծել, Արդբեջանն ասում է՝ միջանցք, բայց յայտարարութիւնում նման բան չի ասւում, ինչպէ՞ս է հնարաւոր այս ճանապարհները բացել՝ առանց նորմալ յարաբերութիւններ ունենալու ոչ միայն՝ Ադրբեջանի, այլեւ՝ Թուրքիայի հետ, քանի որ խօսքն Ադրբեջանից Նախիջեւան կապուղու մասին է:

Ռուսական սահմանապահները կարող են մէկ-երկու ամիս կանգնել, լաւ, մէկ տարի կանգնել, բայց այդպէս որքա՞ն, երբ յարաբերութիւնները նորմալ չեն: Ցանկացած խնդիր, երբ մենք դիտարկում ենք, ասես ռուսական մատրեոշկա լինի, չի կարող լուծւել աւտոնոմ ռեժիմում՝ առանձին միւս խնդիրներից: Փաշինեանը լիակատար փակուղում է, եւ գլխաւորը՝ մենք տեսնում ենք, որ փորձերը՝ վերականգնել բանակցութիւնները ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով, եւս չեն պսակւում յաջողութեամբ, ֆրանսիացիներն ասում են, որ պէտք է կարգավիճակի հարցը լուծել, ամերիկացիներն են հակւած, ռուսները մի փոքր աջակցում են հայերին, բայց խնդիրն այն է, որ Փաշինեանն անձամբ տապալել է ողջ բանակցային գործընթացը, անձամբ ինքն է խզել եւ ներկայումս կարծում է, թէ դա Պուտինն է անելու, բայց Պուտինը դա չի անելու, ֆրանսիացիները չեն անելու, Ալիեւին դա պէտք չէ, այսպիսի իրավիճակ է: Խօսում են ապագայի պլաններից, բայց ի՞նչ ծրագիր, առաջին հերթին ժողովրդին է հարկաւոր հանել այս ծանրագոյն դեպրեսիայից ու սթրեսից»,- ասաց Տարասովը:

Հարցին, թէ ինչո՞ւ Փաշինեանը չի մեկնի Ստեփանակերտ, դա ռուսական պահա՞նջ է, Տարասովն արձագանքեց՝ ասելով, որ դա իր կարծիքն է, եւ չի կարծում, թէ դա ռուսական կողմն է պահանջել:

«ՌԴ-ն չի նման հարց դնում, հասկանո՞ւմ էք՝ դիւանագիտութիւնն ունի իր օրէնքները: Երբ ՀՀ-ն ստորագրեց նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը, մի քանի օր անց Պուտինը յստակեցրեց, որ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ անկախութիւնը, Պուտինը դա պատահական չասաց, չճանաչւած պետութիւնը դա Ադրբեջանի տարածք է: Եթէ Դուք չէք ճանաչում, ուրեմն Փաշինեանը պէտք է մեկնի այնտեղ համաձայնեցւած կերպով յատկապէս, եթէ ստորագրում է խաղաղութեան համաձայնագիր, եւ դա պէտք է անի Ադրբեջանի թոյլտւութեամբ: ԵԱՀԿ ՄԽ շրջանակում տեղի ունեցող պրոցեսում Ղարաբաղի միջանկեալ կարգավիճակ գաղափար կար, սակայն նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ դա չեղարկւել է, տեղի են ունեցել հայկական դիւանագիտութեան վիթխարի սխալներ, բոլոր ուղղութիւններով անկիւն են մղւել: Դժւար է գտնել մէկ խնդիր, որը լուծելով՝ կարելի է շարունակել: Սիւնիքի խնդիրը դիտարկէք՝ ՀԱՊԿ-ի թեման ինչպէ՞ս շրջանառւեց: Ադրբեջանը սրեց հարցը, սադրեց այդ սահմանային խնդիրը, բայց դա, մեր դիտարկմամբ, ռազմական ներխուժման գործողութիւն չէր, եւ ՀԱՊԿ-ին դիմումները սպեկուլեատիւ բնոյթ են կրում: Այսինքն՝ կրկին շարունակում են ձմերուկների վաճառքը շուկայում, ինչպէս արւում էր Երեւանում, հիմա նրանք դա անում են Մոսկւայում, Փարիզում եւ այլուր: Պէտք է սովորել գրքեր կարդալ եւ ոչ ձմերուկ վաճառել»,- ասաց Տարասովը:

Նա պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինեանի նւիրւածութիւնը Մոսկւային՝ ստիպւած լոյալութիւն է: «Հայերը, իմ կարծիքով, ռուսական ռեսուրսը պէտք է օգտագործէին իրենց նպատակներին հասնելու համար, այնինչ յետ հրեցին այդ ռեսուրսը, իսկ Ալիեւը, որը ո՛չ ՀԱՊԿ, ո՛չ ԵԱՏՄ անդամ չէ, 100 տոկոսով այդ ռեսուրսն օգտագործեց՝ դրան յաւելած՝ նաեւ Թուրքիայինը»,- ասաց նա:

Ռուս քաղաքագէտը նաեւ նշեց, որ Պուտինը ջերմ էր Փաշինեանի հետ վերջին հանդիպմանը, քանի որ իր խնդիրները լուծել է. Պուտինը յստակեցրել է, թէ ով է ընկերը, ով է թշնամին, որպէս ռազմավարական մակարդակի դաշնակից, գործընկեր՝ Հայաստանը չի ձգում:

«Հէնց այդ պատճառով սեպարատ բանակցութիւնների մէջ չի մտնում Ալիեւի թիկունքում, ինչ-որ յայտարարութիւններ չի չեղարկում, չի ստորագրում փաստաթղթեր։ Չի բացառւում, որ Փաշինեանը Ալիեւի հետ ապագայ հանդիպման համար ինչ-որ պրոյեկտ էր բերել, չեմ բացառում, որ ինչ-որ պրոյեկտներ եղել են»,- ասաց Տարասովը՝ յաւելելով, որ հանդիպումը փակ էր, եւ դժւար է ասել, թէ կոնկրետ ինչ է քննարկւել:

Մեր դիտարկմանը, որ ՌԴ քաղաքականութիւնը եւս Հայաստանի հանդէպ խնդրայարոյց է, Տարասովն ասաց, որ ՌԴ քաղաքականութիւնը եւս փոխւում է, առաջնահերթութիւնները փոխւում են:

«Առեւտրային յարաբերութիւնները մեծ տեղ ունեն: Ադրբեջանն ամէն ինչ գնում է, վճարում է, իսկ Հայաստանին անվճար նւիրում են, սա է հարցը, իսկ Թուրքիայի հետ Ռուսաստանը մեծ խաղի մէջ է, մեծ նարդի է խաղում, որոնց ընթացքում՝ խորոված է վայելում: Տեսնենք, թէ ինչպէս են իրադարձութիւնները զարգանում Աֆղանստանի շուրջ, սա եւս ռուս-թուրքական մեծ խաղի մի մաս է»,- նկատեց նա:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

  • Հայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինեանի հաճոյքները
    Հայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինեանի հաճոյքները

    Իր տխրահռչակ գրքում Նիկոլ Փաշինեանը բաւական հանգամանօրէն անդրադարձել է անբարոյականութեանը՝ թեթեւ վարքի կանանց ու նրանց հոգեբանութեանը, իր իսկ կողմից այդ հոգեբանութեամբ ապրելու մասին օգտագործելով ամենագռեհիկ ձեւակերպումներ։ Ժամանակին դրան քչերն են ուշադրութիւն դարձրել՝ չկանխատեսելով, որ նման հոգեկերտւածք ունեցող մարդու՝ իշխանութեան գալու դէպքում պետութիւնը կարող է յայտնւել այդ անառակ կնոջ կարգավիճակում։ Եւ յայտնւել է։

  • «Նիկոլ Փաշինեանը՝ Աղաւնոյի փլատակների տակ». 7or.am
    «Նիկոլ Փաշինեանը՝ Աղաւնոյի փլատակների տակ». 7or.am

    Թող զարմանալի չթւայ, բայց Նիկոլ Փաշինեանի իշխանութեան հիմնասիւներից մէկը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլեացիոն բնոյթի փաստաթուղթն էր։ Իրեն հաւատացող պօղոսներին նա այդ փաստաթղթով համոզում էր, որ կեանքեր է փրկել, համ էլ՝ «խաղաղութեան նոր դարաշրջան» է բացելու թուրքերի ու ադրբեջանցիների հետ։

  • «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի». Նախագահ Ռէյիսին՝ Փաշինեանին
    «Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի». Նախագահ Ռէյիսին՝ Փաշինեանին

    Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հեռախօսազրոյցում շեշտել է, որ Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի փոփոխութիւն չի հանդուրժի:

  • Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան
    Նիկոլ Փաշինեանն իրականացնում է «Ելք» օպերացիան

    Նիկոլ Փաշինեանի հռչակած «խաղաղութեան դարաշրջանը», պարզւում է, այն մասին էր, որ այլեւս հայրենիքը յանձնւելու է ոչ թէ պատերազմով, գոնէ պայքարի իմիտացիայով, այլ միանգամայն խաղաղ ճանապարհով․ Հայաստանը՝ արցախեան խամաճիկներով-բանով, ընդամէնը հերթով կատարում է Ալիեւի բոլոր պահանջները։

  • ՌԴ նախագահը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին
    ՌԴ նախագահը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնելու Նիւ Եօրք՝ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու եւ չի նախատեսում ելոյթ ունենալ անգամ տեսակապով: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։