Թուրքմենստանը ծանր տեխնիկա է տեղափոխել Աֆղանստանի հետ սահման: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է Radiosputnik.ria.ru կայքը` յղում տալով Turkmen.news պորտալին:
«alikonline.ir» - Թուրքմենստանը ծանր տեխնիկա է տեղափոխել Աֆղանստանի հետ սահման: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է Radiosputnik.ria.ru կայքը` յղում տալով Turkmen.news պորտալին:
«Յուլիսի 9-ի վաղ առաւօտեան ծանր ռազմական տեխնիկայով անձնակազմը ժամանել է Սերխեթաբադ. տանկեր, թնդանոթներ եւ զրահամեքենաներ»,- գրում է պորտալը:
Մէկ այլ զրուցակցի խօսքերով՝ վերջին 3 օրվա ընթացքում Թուրքմենստանի հարաւային սահմանի մօտակայքում գտնւող զօրամասերը մէկ անգամ չէ, որ տագնապ են յայտարարել:
Յիշեցնենք, որ թալիբները վերահսկողութիւն են հաստատել նաեւ Իրանի հետ սահմանին 2 անցակէտի նկատմամբ:
«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է Աֆղանստանի 174 գաւառ: