Հա

Քաղաքական

11/07/2021 - 10:15

«Բացարձակ անգործունակ պոպուլիստը շարունակում է ղեկավարել Հայաստանը». Եւգենի Սատանովսկի

Հայաստանում ստեղծւել է մի իրավիճակ, երբ երկիրը կա՛մ կը ղեկավարեն մարդիկ, ովքեր չեն վայելում բնակչութեան վստահութիւնը, ինչը ցոյց տւեցին վերջին ընտրութիւնները, կա՛մ երկիրը շարունակելու է ղեկավարել բացարձակ անգործունակ պոպուլիստը: Այս մասին News.am-ի հետ հարցազրոյցում ասաց Մերձաւոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եւգենի Սատանովսկին:

«alikonline.ir» - Հայաստանում ստեղծւել է մի իրավիճակ, երբ երկիրը կա՛մ կը ղեկավարեն մարդիկ, ովքեր չեն վայելում բնակչութեան վստահութիւնը, ինչը ցոյց տւեցին վերջին ընտրութիւնները, կա՛մ երկիրը շարունակելու է ղեկավարել բացարձակ անգործունակ պոպուլիստը: Այս մասին News.am-ի հետ հարցազրոյցում ասաց Մերձաւոր Արեւելքի ինստիտուտի նախագահ Եւգենի Սատանովսկին:

Նրա խօսքով՝ Հայաստանի ներսում տիրող իրավիճակը կապւած է Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի հետ. ի՞նչ է իրենից ներկայացնելու Հայաստանը: Ո՞վ է այն ղեկավարելու: Ինչպէ՞ս են այդ մարդը կամ մարդիկ մօտենալու իրենց պարտականութիւնների կատարմանը:

«Դրանից միայն կախւած կը լինի` Հայաստանը կը մնա՞յ քարտէզի վրայ, թէ՞ կը մնայ պատմութեան մէջ, ինչպէս նախկինում շատ պետութիւններ:

Այն ամէնը, ինչ տեղի կունենայ Հայաստանի հետ, կախւած է ոչ թէ Ռուսաստանից, այլ Հայաստանից ու նրա ժողովրդից: Ռուսաստանն ամէն ինչ արել է, որպէսզի Հայաստանը պետութեան կարգավիճակ ունենայ:

Եւ, որքանով կարող եմ դատել, Ռուսաստանն իր գործունէութեան մէջ շարունակում է հաւատարիմ մնալ այս ուղղութեանը, չնայած այն բանին, որ նիւթական եւ այլ բաների տեսանկիւնից դա ընդհանրապէս կապ չունի Ռուսաստանի շահերի հետ: Ռուսաստանում շատերն ասում են՝ ինչո՞ւ է դա մեզ պէտք: Ի վերջոյ, ինչո՞ւ մենք պէտք է շարունակենք պատասխատանատու լինել Ռուսաստանի կայսրութեան եւ Խորհրդային Միութեան քաղաքականութեան համար՝ առանց որեւէ շահի, երախտագիտութիւն: Բացի այդ, ասում են՝ տեսէք, կայ Ադրբեջան, որը ունի նաւթ, շատ գումար: Նայէք Թուրքիային, որը նոյնպէս նիւթականօրէն շատ կապւած է Մոսկւայի հետ: Նման պարագայում չկան վերոնշեալ հարցերի պատասխանները: Նման պարագայում Ռուսաստանի ղեկավարութիւնը այդպիսի մօտեցում ունի: Ռուսաստանից բացի ոչ ոք Հայաստանի համար այդքան բան չի արել:

Ի վերջոյ, իրենից ի՞նչ կը ներկայացնի Հայաստանը՝ որպէս պետութիւն: Ոչ թէ այն, ինչ մտածում է, ինչ ներկայացնում է՝ որպէս պետութիւն, այլ այն, ինչ այն իրենցի կը ներկայացնի որպէս պետութիւն իրականում, ինչից եւ կախւած կը լինի մնացած ամէն ինչն իր ճակատագրում: Շատ ցաւալի է այդ մասին խօսել, սակայն երկրորդ ղարաբաղեան պատերազմում պարտութիւնից յետոյ աւելի քաղաքավարի ոչինչ ասել չեմ կարող, այդ թւում՝ պարոն Փաշինեանի զառանցանքի կրկնութիւնից յետոյ դէպի Միացեալ Նահանգները, դէպի Արեւմուտքն իր կողմնորոշման մասին, որտեղ Հայաստանը ոչ մէկի հետաքրքիր չէ եւ պէտք չէ: Հայաստանը ոչ մէկին հետաքրքիր չէ ո՛չ Ղարաբաղի հետ, ո՛չ առանց Ղարաբաղի: Ըստ էութեան՝ նա իրենից աշխարհաքաղաքական հետաքրքրութիւն չի ներկայացնում՝ ի տարբերութիւն Թուրքիայի եւ ի տարբերութիւն Ադրբեջանի: Դեռեւս Հայաստանը ցուցադրել է բացարձակ անկարողունակութիւն: Խօսքը ոչ թէ հայ տղաների մասին է, որոնք կռւել են, այլ երկրի ղեկավարութեանն է վերաբերում: Տարօրինակ կը լինէր դրան ուշադրութիւն չդարձնել: Ամէն ինչ կախւած է նրանից, թէ այդ ամենից ինչ եզրակացութիւններ կը կատարի Հայաստանը»,- յաւելել է Սատանովսկին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։