Հա

Քաղաքական

11/07/2021 - 12:45

«Ադրբեջանի նպատակը խաղաղութեան համաձայնագիրն է, որով փորձելու է լուծել բոլոր հարցերը՝ փակելով թեման». Սկակով

«Բարդ աշխարհաքաղաքական իրադրութիւն է Հայաստանի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքագէտ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով օրերս Կրեմլում կայացած Փաշինեան-Պուտին հանդիպմանը։

«alikonline.ir» - «Բարդ աշխարհաքաղաքական իրադրութիւն է Հայաստանի շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքագէտ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով օրերս Կրեմլում կայացած Փաշինեան-Պուտին հանդիպմանը։

Յիշեցնենք, որ յուլիսի 7-ին կայացաւ Նիկոլ Փաշինեանի՝ ընտրութիւններից յետոյ առաջին արտասահմանեան այցը Մոսկւա, որտեղ հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՌԴ նախագահը շնորհաւորեց Փաշինեանին՝ ընտրութիւններում յաղթելու եւ վստահութեան քւէ ստանալու կապակցութեամբ՝ կարեւորելով այդ հանգամանքն առաջիկայ դժւար, սուր հարցերը կարգաւորելու հարցում:

Սկակովի խօսքով՝ հանդիպման ժամանակ փակագծեր չբացւեցին, քանի որ դժւար հարցերը շատ են, եւ որեւէ մէկի ուղղութեամբ առաջընթաց չկայ, միայն անորոշութիւն է։

Ըստ նրա՝ նման հանդիպումից աւելին ակնկալելն անիմաստ է, քանի որ մէկ նախադասութեամբ ասւեց այն, ինչ ամենակարեւորն էր։

«Կարծում եմ, որ այդ ձեւակերպման նպատակն էր՝ արտացոլել խնդիրների մի ողջ համակարգ։ Դրանք սահմանային հարցեր են, նոր ճանապարհները, ԼՂ ապագան կարգաւորման կոնտեքստում եւ հումանիտար հարցեր։ Ադրբեջանը փորձում է հնարաւորինս շատ օգտւել իր յաղթանակից՝ ստանալով յաւելեալ բոնուսներ։

Ադրբեջանի ներկայիս նպատակը խաղաղութեան համաձայնագիրն է, որով փորձելու է լուծել բոլոր հարցերը՝ փակելով թեման, այդ թւում՝ թուրքական ուղղութեամբ։ Պատահական չէր վերջերս Շուշիում ստորագրւած հռչակագիրը, որը, ասես, ուղենշային էր։ Հայաստանի խնդիրները շատ են, բայց ապաշրջափակման հարցերը քննարկելիս ամենակարեւորն անվտանգութեան հարցն է։ Կարծում եմ՝ ամբողջական ապաշրջափակում հնարաւոր չի լինելու, դա հասկանում են բոլորը, գուցէ բեռնափոխադրումներ հնարաւոր լինեն, բայց այս փուլում այլ տարբերակներ հնարաւոր չեն։ Հայաստանը շտապում է ՄԽ վերականգնման հարցում, սակայն միջազգային համայնքից չի ստանում անհրաժեշտ աջակցութիւնը։ Բարդ աշխարհաքաղաքական իրադրութիւն է Հայաստանի շուրջ»,- ասաց Սկակովը։

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։