Հա

Քաղաքական

12/07/2021 - 12:20

«Հայաստանը չի ցանկանում պաշտպանել Ադրբեջանի հետ իր սահմանը, նոյնիսկ չի ցանկանում սահմանագծել այն, ուզում է, որ դա իր փոխարէն ՌԴ-ն անի»․ Կոլերովը՝ Փաշինեան-Պուտին հանդիպման մասին

Ռուսաստանցի քաղաքագէտ Մոդեստ Կոլերովի խօսքով՝ յուլիսի 6-ին Մոսկւայում կայացած Պուտին-Փաշինեան հանդիպումն աւարտւեց առանց պաշտօնական որոշումների, իսկ դա վատ է:

«alikonline.ir» - Ռուսաստանցի քաղաքագէտ Մոդեստ Կոլերովի խօսքով՝ յուլիսի 6-ին Մոսկւայում կայացած Պուտին-Փաշինեան հանդիպումն աւարտւեց առանց պաշտօնական որոշումների, իսկ դա վատ է:

Նա Tert.am-ի հետ զրոյցում նշեց՝ պարզ է, որ այն լաւ պատրաստւած չէր, իսկ դրա կարիքը Փաշինեանն ունէր քաղաքական նկատառումներով։

«Կուլիսներով եղած խօսակցութեան մասին էլ ես ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա։

Կոլերովի խօսքով՝ Ռուսաստանի համար կարեւոր է Անդրկովկասում պահպանել ռազմական հաւասարակշռութիւնը եւ նւազագոյնի հասցնել Հայաստանի պետականութեան ինքնասպանութեան ռազմավարական հետեւանքները:

«Յուսով եմ, որ Ռուսաստանը կը կարողանայ պահպանել հայկական Ղարաբաղը։ Եթէ ոչ, ապա Հայաստանն ինքը կը վերանայ որպէս պետութիւն այս ընթացքում»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի՝ բանակցութիւնների ընթացքում պահւածքին, նրան, թէ արդեօք կարողանում է պաշտպանել հայկական շահերը, ռուսաստանցի վերլուծաբանը նշեց՝ այն փաստը, որ Հայաստանում հայերի կէսը չի եկել ընտրութիւններին, իսկ եկածի միայն կէսն է կողմ քւէարկել Փաշինեանին, ի վերջոյ, նրան տալիս է օրինականութիւն ընտրողների միայն քառորդի ձայների ուժով:

«Եւ այդ մէկ քառորդը նրան տալիս է սահմանադրական մեծամասնութիւն: Սա նշանակում է, որ հայ ժողովուրդն ինքը բոլոր եզրայանգումներն իր համար չի արել Ղարաբաղի կապիտուլեացիայից յետոյ։ Այսինքն, ժողովուրդն ինքը չի ցանկանում պաշտպանել Հայաստանի շահերը»,- ասաց նա։

Դիտարկմանը, թէ հանդիպմանը Փաշինեանի դիմումները Պուտինին վերաբերում էին ՀՀ սահմանների պաշտպանութեանը, Մոդեստ Կոլերովը պատասխանեց․

«Հայաստանը չի ցանկանում պաշտպանել Ադրբեջանի հետ իր սահմանը, նա նոյնիսկ չի ցանկանում սահմանագծել այն, ցանկանում է, որ դա իր փոխարէն Ռուսաստանն անի: Ռուսաստանն էլ համաձայնւեց: Բայց արդիւնքը շուտ չի լինի: Եւ դրանում մեղաւոր կը լինի Ռուսաստանը: Սա Փաշինեանի ծրագիրն է»,- ասաց նա։

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

 

Յարակից լուրեր

  • «Ոնց, որ սխալ մեսիջներ են հաղորդել նախագահ Ալիեւին». Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ
    «Ոնց, որ սխալ մեսիջներ են հաղորդել նախագահ Ալիեւին». Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ

    Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ Մահմուդ Աբբասզադէ Մեշքինին մեկնաբանել է ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիեւի՝ յայտարարութիւնները, թէ Իրանն ու Հայաստանը ներգրաււած են եղել եւ համագործակցութիւններ են ծաւալել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան մէջ:

  • «Զգուշացէ՛ք սատանաների վտանգաւոր ծուղակներից». Ալի Շամխանի
    «Զգուշացէ՛ք սատանաների վտանգաւոր ծուղակներից». Ալի Շամխանի

    ԻԻՀ ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել՝ հակազդելով Իլհամ Ալեւի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հնչեցրած յայտարարութիւներին:

  • «Արցախի վէրքը բացւած է եւ կարգավիճակի հարցը պէտք է յստակեցւի, որ սադրանքները չշարունակւեն»․ Վահրամ Բալայեան
    «Արցախի վէրքը բացւած է եւ կարգավիճակի հարցը պէտք է յստակեցւի, որ սադրանքները չշարունակւեն»․ Վահրամ Բալայեան

    Արցախում ադրբեջանցիների սադրանքները, ժողովրդին անընդհատ լարւածութեան մէջ պահելը վկայում են, որ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցութիւնները պէտք է ակտիւացւեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը։

  • «Քարտէզին նայէք, գտէք Հայաստանի հնարաւոր աշխարհքաղաքական դերը». Ստեփան Դանիէլեան
    «Քարտէզին նայէք, գտէք Հայաստանի հնարաւոր աշխարհքաղաքական դերը». Ստեփան Դանիէլեան

    Մեր հիմնական խնդիրն այն էր, որ չունէինք (հիմա էլ չունենք) պատկերացում, թէ քաղաքական քարտէզն իրենից ինչ է ներկայացնում: Ճնշող մեծամասնութեանը թւում է, թէ երկրները պատահական կերպով են առաջանում ու վերանում, այնինչ եթէ քարտէզին ուշադիր դիտենք, կը տեսնենք, որ շատ երկրների սահմանների մի մասը քանոնով է գծւած, եւ շատ երկրներ, անգամ խոշոր, ինչ-որ ֆունկցիա են կատարում՝ խօսքը գնում է սահմանների քաղաքական փիլիսոփայութեան մասին:

  • Ալիեւեան փառք… եւ բարք
    Ալիեւեան փառք… եւ բարք

    Սովորութի՞ւն, թէ՞ Ատրպէյճանի ղեկավար ըլլալու պայման:

    Քանի մը տարին անգամ մը կը գաղտնազերծուի, թէ աշխարհի զանազան ղեկավարներ այս կամ այն միջոցներով յաջողած են ապօրինի միջոցներով երազային գումարներ ապահովել եւ իրենց երկրէն դուրս, այլ երկիրներու մէջ ապահով պայմաններու տակ դիզել: Նման կողոպուտի կու տան նաեւ հեռափնեայ կամ «անդրծովեան»՝ օֆշորային անուանումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։