Հա

Քաղաքական

12/07/2021 - 13:00

Թուրքիան նոր արշաւ է սկսում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ

Թուրքիայի կառավարութիւնը որոշ ոլորտներում սկսում է «հանրային դիւանագիտութեան» արշաւը` ուղղւած Թուրքիայի «խարխլւած իմիջի բարելաւմանը»:

«alikonline.ir» - Թուրքիայի կառավարութիւնը որոշ ոլորտներում սկսում է «հանրային դիւանագիտութեան» արշաւը` ուղղւած Թուրքիայի «խարխլւած իմիջի բարելաւմանը». ըստ Yerkir.am-ի՝ գրում է Nordic Monitor-ը։

Թուրքիայի նախագահին կից հասարակայնութեան հետ կապերի գրասենեակը երեքշաբթի հրապարակել էր «Հանրային դիւանագիտութեան ազգային ռազմավարութիւնը» եւ «Գործողութիւնների ծրագիրը»՝ ուղղւած 2021-2023 թւականներին սեւ քարոզչութեան դէմ պայքարին եւ «Թուրքիա» բրենդի ամրապնդմանը:

Գործողութիւնների ծրագրի համաձայն՝ 26 նոր յանձնաժողովներ եւ 16 աշխատանքային խմբեր կը ձեւաւորւեն, որոնք կը կենտրոնանան այն հարցերի վրայ, որոնցով Թուրքիան զբաղւում է վերջին տարիներին:

Ստեղծւելիք յանձնաժողովներից մէկը կը զբաղւի «1915 թ. իրադարձութիւններով եւ անհիմն պահանջների դէմ պայքարով»: ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումը ցոյց տւեց, որ Թուրքիային չի յաջողւել կանխել դա նախագահի մակարդակով:

Միւս յանձնաժողովի անունն է «Օրէնք, արդարութիւն, մարդու իրաւունքներ եւ իրաւասութիւն», ինչպէս նաեւ «Թուրքիայի ապրանքանիշի բարելաւում»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։