Հա

Քաղաքական

14/07/2021 - 08:30

Բայդէնը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտօնում առաջադրել է հանրապետական նախկին սենատոր Ջէֆ Ֆլէյքի թեկնածութիւնը

Միացեալ Նահանգների նախագահ Ջօ Բայդէնը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտօնում առաջադրել է նախկին սենատոր Ջէֆ Ֆլէյքի թեկնածութիւնը:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Ջօ Բայդէնը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտօնում առաջադրել է նախկին սենատոր Ջէֆ Ֆլէյքի թեկնածութիւնը. հաղորդում է Tert.am-ը՝ ՏԱՍՍ-ին յղումով:

Ֆլէյքը եւս սոցիալական տիրոյթում յայտնել է իր թեկնածութեան առաջադրման մասին՝ ընդգծելով ԱՄՆ-Թուրքիայի յարաբերութիւնների «ռազմավարական կարեւորութիւնը», եւ որ այժմ «կարեւոր պահ է երկու երկրների համար»:

Հանրապետական կուսակցութիւնը ներկայացնող Ֆլէյքը ԱՄՆ Սենատում ներկայացրել է Արիզոնա նահանգը 2013-2019 թթ., իսկ Ներկայացուցիչների պալատում՝ 2001-2013 թթ., անդամակցել է Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովին:

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտօնում նշանակւելու համար անհրաժեշտ է սենատորների հաւանութիւնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։