Հա

Քաղաքական

15/07/2021 - 08:15

ԱՄՆ կը շարունակի Միջուկային գործարքի շուրջ բանակցութիւններն Իրանի հետ

ԱՄՆ իշխանութիւնները շարունակում են բանակցութիւններն Իրանի հետ՝ անկախ Թեհրանի հասցէին հնչող նոր մեղադրանքներից: Նման յայտարարութեամբ ճեպազրոյցի ժամանակ հանդէս է եկել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջէն Փսակին:

«alikonline.ir» - ԱՄՆ իշխանութիւնները շարունակում են բանակցութիւններն Իրանի հետ՝ անկախ Թեհրանի հասցէին հնչող նոր մեղադրանքներից: Նման յայտարարութեամբ ճեպազրոյցի ժամանակ հանդէս է եկել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջէն Փսակին. տեղեկացնում է Tert.am-ը՝ ՏԱՍՍ-ին յղումով:

Երեքշաբթի ԱՄՆ իշխանութիւններն Իրանի յատուկ ծառայութիւններին մեղադրել էին ամերիկուհի լրագրողին առեւանգելու եւ ԱՄՆ տարածքից դուրս բերելու նպատակով դաւադրութեան կազմակերպման մէջ: Այս գործով մեղադրանք է առաջադրւել հինգ անձի: Լրագրողը, որի մասին նշւում է, բնակւում է Նիւ Եօրքում, վերջինս ծննուդով Իրանից է: Ճեպազրոյցի ժամանակ Փսակիին խնդրել են մեկնաբանել, թէ ինչպէս այդ միջադէպը կանդրադառնայ Վիեննայում ընթացող բանակցութիւնների վրայ, որոնք վերաբերում են Թեհրանի միջուկային ծրագրին:

«Մենք երբեք Իրանին չեն գնահատել որպէս դրական գործող անձ համաշխարհային ասպարէզում: Միեւնոյն ժամանակ մենք շարունակում ենք կարծել, որ շարունակւող բանակցութիւններին մասնակցելը մեր ազգային շահերից է բխում: Մենք կը շարունակենք այդ բանակցութիւնները»,- ասել է Սպիտակ տան խօսնակը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։