Հա

Քաղաքական

18/07/2021 - 09:40

Պենտագոնը չի մեկնաբանել տեղեկութիւնները, թէ Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է Աֆղանստանի հարցում օգտագործել Ղրղզստանում եւ Տաջիկստանում իր ռազմակայանների կարողութիւնները

Պենտագոնը չի մեկնաբանել յայտարարութիւններն այն մասին, որ Աֆղանստանից ամերիկեան զօրքերի դուրս բերման եւ իրավիճակի սրման կապակցութեամբ Ռուսաստանն առաջարկել է օգտագործել Ղրղզստանում եւ Տաջիկստանում տեղակայւած իր ռազմաբազաների կարողութիւնները:

«alikonline.ir» - Պենտագոնը չի մեկնաբանել յայտարարութիւններն այն մասին, որ Աֆղանստանից ամերիկեան զօրքերի դուրս բերման եւ իրավիճակի սրման կապակցութեամբ Ռուսաստանն առաջարկել է օգտագործել Ղրղզստանում եւ Տաջիկստանում տեղակայւած իր ռազմաբազաների կարողութիւնները: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Աւելի վաղ ռուսական «կոմերսանտ» պարբերականը, յղում անելով իր աղբիւրներին, գրել էր, որ ռուսական կողմից նման առաջարկ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յունիսի 16-ին Ժնեւում ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Շնորհակալութիւն, որ անդրադարձել եք հարցին, բայց պաշտպանութեան նախարարութիւնն այս առումով առաջարկելու որեւէ բան չունի»,- «ՏԱՍՍ»-ի հարցմանն ի պատասխան յայտնել է Պենտագոնի պաշտօնեան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։