Հա

Քաղաքական

18/07/2021 - 11:05

Ֆրանսիայում սրճարաններ եւ ռեստորաններ այցելելու համար սանիտարական յատուկ անցագրերի ներդրման դէմ տեղի ունեցած բողոքի գործողութիւններին մօտ 114 հազար մարդ է մասնակցել

Ֆրանսիայում սրճարաններ եւ ռեստորաններ այցելելու համար սանիտարական յատուկ անցագրերի ներդրման դէմ տեղի ունեցած բողոքի գործողութիւններին մօտ 114 հազար մարդ է մասնակցել: 

«alikonline.ir» - Ֆրանսիայում սրճարաններ եւ ռեստորաններ այցելելու համար սանիտարական յատուկ անցագրերի ներդրման դէմ տեղի ունեցած բողոքի գործողութիւններին մօտ 114 հազար մարդ է մասնակցել: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ն:

Բողոքի երեք ակցիա Փարիզում է անցկացւել. քաղաքային իշխանութիւնների տւեալներով՝ մասնակիցների թիւը 18 հազարի է հասել, ոստիկանութիւնը ժամեր շարունակ մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ստիպւած են եղել փակ պահել:

Փարիզի հարաւում անցկացւած երթի մասնակիցները վանկարկել են «Ազատութիւն, ո՛չ սանիտարական անցագրերի ներդրմանը»՝ երգելով Մարսելիեզը՝ ֆրանսիական հանրապետութեան հիմնը եւ կոչ անելով կառավարութեանը հրաժարւել կայացւած որոշումից եւ նոր սահմանափակումների կիրառումից:

Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Նանտում, Ստրասբուրգում, Բորդոյում, Նիցցայում, Թուլուզում եւ այլ քաղաքներում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։