Հա

Քաղաքական

24/07/2021 - 10:30

Թուրքիայի եւ Իրանի միջեւ սահմանային պատ է կառուցւում

Վանի նահանգում Իրանի հետ սահմանում 64 կմ երկարութեամբ պատ կառուցելով՝ Թուրքիան մտադիր է բարձրացնել իր սանմանային անվտանգութիւնը:

«alikonline.ir» - Վանի նահանգում Իրանի հետ սահմանում 64 կմ երկարութեամբ պատ կառուցելով՝ Թուրքիան մտադիր է բարձրացնել իր սանմանային անվտանգութիւնը:

Թուրքիայի քաղաքական եւ անվտանգութեան պաշտօնատարները ուրբաթ օրը յայտարարել են, որ Իրանի հետ Թուրքիայի սահմանի անվտանգութիւնը, որը շուրջօրեայ ապահովւում է երկու երկրի ռազմական բազաների, եւ անվտանգության ուժերի անցակէտերի ու պարեկների կողմից, կամրապնդւի 64 կիլոմետրանոց բետոնէ պատի կառուցմամբ: Այս մասին գրում է ParsToday-ը։

Մինչ այժմ, բետոնէ բլոկների տեղադրմամբ, աւարտւել է այս բետոնէ պատի եւ խելացի աշտարակների 3 կմ շինարարութիւնը Վան նահանգի Չալդրան քաղաքի սահմանին:

Այս բետոնէ պատի կառուցման նպատակը սահմանի անվտանգութեան մակարդակի բարձրացումն է՝ ահաբեկչութեան դէմ պայքարելու եւ ապրանքների ու թմրանիւթերի մաքսանենգումը կանխելու համար:

Ըստ Թուրքիայի քաղաքական եւ անվտանգութեան պաշտօնեաների, այդ երկիրը միշտ ունեցել է ամենաապահով սահմանները Իրանի հետ, եւ Թուրքիայի սահմանային խնդիրների մեծ մասը կապւած են Իրաքի եւ Սիրիայի հետ հարաւային սահմաններում:

 

Յարակից լուրեր

  • Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ
    Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ

    Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներին թէեւ վերջին 20 տարւայ ընթացքում մեզանում անդրադարձել են բազմիցս, բայց 2020 թ. 44-օրեայ պատերազմը, մեծ տէրութիւնների եւ ՀՀ հարեւան պետութիւնների, այդ թւում` Իրանի պաշտօնական յայտարարութիւնները եւ նրանց կողմից որդեգրւած դիրքորոշումները ստեղծել են որոշակի անհրաժեշտութիւն` վերանայելու Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ նշւած պետութիւնների, մասնաւորապէս Իրանի դիրքորոշումը՝ որը պայմանաւորւած էր նախկին պատերազմների ընթացքում եւ դրանց ակտիւ փուլերում (1992-1994 թթ. եւ 2016 թ. ապրիլ) ու առհասարակ 1992 թւականից մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատւածում արձանագրւած իրողութիւններով։

  • «Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածն Իրանում համարում են ե՛ւ հակահայկական, ե՛ւ հակաիրանական». Գարիկ Միսակեան
    «Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցածն Իրանում համարում են ե՛ւ հակահայկական, ե՛ւ հակաիրանական». Գարիկ Միսակեան

    Իրանագէտ Գարիկ Միսակեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թէ ինչպէս է Իրանն արձագանգել ՀՀ Սիւնիքի մարզում Գորիս-Կապան ճանապարհի խափանմանն ու ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներից մաքսավճար գանձելուն։

  • «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը
    «Հայաստան» խմբակցութեան յայտարարութիւնը

    Յարգելի՛ հայրենակիցներ,

    Գորիս-Կապան ճանապարհահատւածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարւած մնալ։ Օգտւելով ՀՀ իշխանութիւնների թողտւութիւնից եւ յանցաւոր անգործութիւնից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կէտեր է տեղադրել։ Լրջագոյն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակութիւն ունեցող Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով։

  • «ՀՀ վարչապետի ասածն անակնկալ էր, Իրանում լուրջ վրդումունքի ալիք կարող է բարձրանալ». Ռոբերտ Բեգլարեան
    «ՀՀ վարչապետի ասածն անակնկալ էր, Իրանում լուրջ վրդումունքի ալիք կարող է բարձրանալ». Ռոբերտ Բեգլարեան

    Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մօտ տեղադրւած ադրբեջանական ոստիկանական յենակէտի տեղադրման արդիւնքում Իրանից Հայաստան մուտք գործող բեռնատարների վրայ կիրառւող, մեղմ ասած, ճնշումների, ՀՀ վարչապետի` նախօրէին ԱԺ-ում հնչեցրած յայտարարութեան, իրանական կողմի արձագանգի եւ հնարաւոր բախումների շուրջ «Իրաւունք»-ը զրուցել է Իսլ. խորհրդարանի հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հետ:

  • «Իրանը չի ցանկանայ խաղադրոյք կատարել պարտւած ջոկերի վրայ, որը գնում է միակողմանի զիջումների»․ Արամ Շահնազարեան
    «Իրանը չի ցանկանայ խաղադրոյք կատարել պարտւած ջոկերի վրայ, որը գնում է միակողմանի զիջումների»․ Արամ Շահնազարեան

    ՀՀ վարած արտաքին քաղաքականութիւնը Իրանի կտրւածքով ունի բազմաթիւ անորոշութիւններ եւ հակասութիւններ եւ դրանք, բնականաբար, ազդում են Իրանի վերաբերմունքի, տարածաշրջանային քաղաքականութեան, Իրան-Հայաստան յարաբերութիւնների, Իրան-Ադրբեջան յարաբերութիւնների եւ դրանց հաւասարակշռութեան վրայ՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Հիւսիսային Իրանի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Իրանի «Ալիք-օնլայն»-ի պատասխանատու խմբագիր Արամ Շահնազարեանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։