Հա

Քաղաքական

25/07/2021 - 08:20

Իրաքում ձերբակալւել են Բաղդադում խոշոր ահաբեկչութեան կազմակերպիչները

Յուլիսի 19-ին Բաղդադում խոշոր ահաբեկչութիւն կազմակերպած ահաբեկիչները ձերբակալւել են, յայտարարել է Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազեմին:

«alikonline.ir» - Յուլիսի 19-ին Բաղդադում խոշոր ահաբեկչութիւն կազմակերպած ահաբեկիչները ձերբակալւել են, յայտարարել է Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Կազեմին: Ըստ News.am-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ահաբեկչական ամբողջ ցանցը, որի անդամներն ուխտադրուժ յարձակումներ էին ծրագրում եւ իրականացնում, ձերբակալւած է»,- Twitter-ի իր պաշտօնական էջում գրել է Ալ-Կազեմին:

Երկուշաբթի օրը պայթիւն է որոտացել Իրաքի մայրաքաղաքի արեւելքում գտնւող շուկայում: Յարձակումը իրականացրել է «մահապարտի գօտով» ահաբեկիչը, պայթիւնի հետեւանքով զոհւել է 30 մարդ, աւելի քան 50-ը վիրաւորւել են:

Յարձակումից յետոյ վարչապետի հրամանով աշխատանքից հեռացւել է այն շրջանի անվտանգութեան վարչութեան պետը, որում տեղի է ունեցել պայթիւնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։