Հա

Քաղաքական

25/07/2021 - 13:10

Փարիզում կորոնավիրուսով պայմանաւորւած միջոցառումների դէմ ցոյցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել. ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել

Ֆրանսիայում, պաշտօնական տւեալներով, աւելի քան 160 հազար մարդ է մասնակցել երկրի ողջ տարածքում անցկացւած շաբաթօրեայ ցոյցերին:

«alikonline.ir» - Ֆրանսիայում, պաշտօնական տւեալներով, աւելի քան 160 հազար մարդ է մասնակցել երկրի ողջ տարածքում անցկացւած շաբաթօրեայ ցոյցերին:

ԸստTert.am-ի՝ ինչպէս փոխանցում է BBC News-ը, բազմահազարանոց ցոյցերի մասնակիցներն իրենց բողոքն էին յայտնում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղւած քայլերի առնչութեամբ:

Փարիզում ոստիկանութիւնն արցունքաբեր գազ եւև ջրցան մեքենաներ է կիրառել, երբ բախումներ են սկսւել բողոքի ակցիայի ժամանակ: Նշւում է, որ նաեւ ձերբակալութիւններ են եղել:

Կորոնավիրուսի տարածման դէմ պայքարի միջոցներից մէկն այժմ պատւաստւած լինելու մասին երկրի մի շարք շրջաններում պահանջւող «անցաթուղթն» է, որի առկայութեամբ միայն մարդիկ կարող են որոշ վայրեր այցելել: Կառավարութիւնը նման կանոն է սահմանել վիրուսի աննախադէպ աճի տեմպերով պայմանաւորւած:

Երկրում համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակւել է աւելի քան 5.9 մլն մարդ, մահացել՝ 111616-ը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։