Հա

Քաղաքական

26/07/2021 - 08:10

ՆԱՍԱ-ի Ingenuity ուղղաթիռը ռեկորդային հեռաւորութեամբ թռիչք է կատարել Մարսում

ՆԱՍԱ-ի մարսագնաց առաքելութեան Ingenuity ուղղաթիռը 10-րդ ինքնակառավարւող թռիչքն է իրականացրել Մարսում՝ նոր ռեկորդներ սահմանելով:

«alikonline.ir» - ՆԱՍԱ-ի մարսագնաց առաքելութեան Ingenuity ուղղաթիռը 10-րդ ինքնակառավարւող թռիչքն է իրականացրել Մարսում՝ նոր ռեկորդներ սահմանելով: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է ԱՄՆ օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան ուսումնասիրութեան ազգային վարչութիւնը:

«Մարսիական ուղղաթիռի ներկայիս յաջողութիւնը մէկ մղոն (1.6 կմ) հեռաւորութեամբ թռիչքն է: Այն անցել է «Բարձր լանջեր» կոչւող շրջանում, որը գտնւում է Ջեզերօ խառնարանում: Դա ամենաբարդ թռիչքն էր, որն իրականացւել է 40 ֆութ (12 մետր) ռեկորդային բարձրութեամբ»,- ասւում է ՆԱՍԱ-ի թւիթերեան հաղորդագրութեան մէջ:

Յիշեցնենք, որ Ingenuity ուղղաթիռը Կարմիր մոլորակ է ժամանել Perseverance մարսագնացին ամրացւած: Առաջին թռիչքն ուղղաթիռը կատարել էր ապրիլի 19-ին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։