Հա

Քաղաքական

26/07/2021 - 08:20

Յորդանանի թագաւորը յայտարարել է, որ արաբական որոշ պետութիւններ դիտարկում են Իսրայէլի հետ յարաբերութիւնների կարգաւորման հնարաւորութիւնը

Արաբական որոշ պետութիւններ դիտարկում են Իսրայէլի հետ յարաբերութիւնների կարգաւորման հնարաւորութիւնը:

«alikonline.ir» - Արաբական որոշ պետութիւններ դիտարկում են Իսրայէլի հետ յարաբերութիւնների կարգաւորման հնարաւորութիւնը։ CNN հեռուստաալիքին տւած հարցազրոյցում նման տեսակէտ է յայտնել Յորդանանի թագաւոր Աբդուլլահ 2-րդը. հաղորդում է Tert.am-ը:

Հարցին, թէ կաւելանա՞յ արդեօք արաբական երկրների թիւը, որոնք պայմանաւորւածութիւններ ձեռք կը բերեն հրէական պետութեան հետ, միապետը նշել է․ «Ես չգիտեմ՝ որ երկիրն է լինելու յաջորդը, բայց միտում եմ նկատում Արաբական պետութիւնների շրջանում, որոնք մտածում են ազգային անվտանգութեան ոլորտում իրենց շահերի մասին։ Կարծում եմ՝ Իրանի վերաբերեալ մտավախութիւնների եւ տարածաշրջանում առկայ բազմաթիւ մարտահրաւէրների պատճառով նրանք դիտարկում են իրենց օրինական շահերից ելնելով Իսրայէլի հետ յարաբերութիւնները պահպանելու հնարաւորութիւնը»։

Նրա խօսքով՝ «չնայած «Աբրահամեան համաձայնագրերը» կարող են ընդլայնւել, չի կարելի դա անել ի վնաս իսրայէլցիների եւ պաղեստինցիների միջեւ երկխօսութեան»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։