Print this page
26/07/2021 - 12:45

«Առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը վնասել է ԱՄՆ-ի շահերին». Ռոբերտ Մալլի

Դոնալդ Թրամփի վարած, Իրանի դէմ առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը վնասել է ԱՄՆ-ի շահերին:

«alikonline.ir» - Դոնալդ Թրամփի վարած, Իրանի դէմ առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը վնասել է ԱՄՆ-ի շահերին: Այս մասին ըստ՝ ԻՍՆԱ-ի յայտնել է Իրանի հարցերով ԱՄՆ-ի յատուկ յանձնակատար Ռոբերտ Մալլին:

«Եթէ Իրանը վերադառնայ Միջուկային պայմանագրով ստանձնած իր պարտաւորութիւններին, ԱՄՆ-ն էլ կը վերադառնայ Գործարքին»,- նշել է նա:

MSNBC հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցի ընթացքում, Մալլին պատասխանելով հարցմանը, թէ արդեօ՞ք Իրանը չպէտք է առաջինը վերադառնայ Գործարքով ստանձնած իր պարտաւորութիւններին, նշել է. «Մենք նախորդ վարչակարգից յետոյ այնպիսի իրավիճակում էինք յայտնւել, որ նախագահ Բայդէնը որոշեց վերջ տալ առաւելագոյն ճնշման քաղաքականութեանը»:

«Մենք ականատես եղանք՝ առաւելագոյն ճնշան քաղաքականութեան հետեւանքով ամերիկեան շահերի վնասմանը, Իրանի Միջուկային ծրագրի արագացմանը, տարածաշրջանը ապակայունացնող գործողութիւնների ակտիւացմանը»,- նշել է Մալլին՝ աւելացնելով, որ այդ բոլոր պրոցեսներն իրականացւել է Թրամփի նախագահութեան օրօք:

«Այս ամենից յետոյ, նախագահ Բայդէնը մեզ հրահանգեց գնալ եւ անուղղակի հանդիպումներ ունենալ, եւ եթէ նրանք (իրանական կողմը) պատրաստ լինեն վերադառնալ ստանձնած պարտաւորութիւններին, ապա մենք կը չեղարկենք պատժամիջոցները»,- նշել է նա:

 

Յարակից լուրեր