Հա

Քաղաքական

27/07/2021 - 08:20

«Թուրքիան չի պատրաստւում ընդունել հազարաւոր աֆղան փախստականների». երկրի ԱԳՆ խօսնակ

Թուրքիան չի պատրաստւում ստանձնել միջազգային պարտաւորութիւններ եւ ընդունել հազարաւոր աֆղան փախստականների, ովքեր որոշել են լքել իրենց երկիրը՝ այնտեղ տիրող իրավիճակի սրման պատճառով: Այս մասին յայտարարել է Թուրքիայի արտգործնախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Տանջու Բիլգիչը: 

«alikonline.ir» - Թուրքիան չի պատրաստւում ստանձնել միջազգային պարտաւորութիւններ եւ ընդունել հազարաւոր աֆղան փախստականների, ովքեր որոշել են լքել իրենց երկիրը՝ այնտեղ տիրող իրավիճակի սրման պատճառով: Այս մասին յայտարարել է Թուրքիայի արտգործնախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Տանջու Բիլգիչը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Kp.ru-ն:

Նրա խօսքով՝ Անկարան «զարմացած է՝ Աւստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի յայտարարութեամբ, որը Թուրքիան անւանել է ամենայարմար վայրը աֆղան փախստականների համար»:

«Թուրքիան ոչ մի դէպքում չի ստանձնի երրորդ երկրների միջազգային պարտաւորութիւնները եւ չի ընդունի միգրացիայի նոր ալիք: Մենք այդ մասին տեղեկացնում ենք մեր բոլոր գործընկերներին բոլոր մակարդակներում»,- ասել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։