Հա

Քաղաքական

28/07/2021 - 08:30

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի խորհրդարանների խօսնակները «Բաքւի հռչակագիր» են ստորագրել

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի խորհրդարանների նախագահները եռակողմ հանդիպման արդիւնքներից յետոյ ստորագրել են Բաքւի հռչակագիրը:

«alikonline.ir» - Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի խորհրդարանների նախագահները եռակողմ հանդիպման արդիւնքներից յետոյ ստորագրել են Բաքւի հռչակագիրը. տեղեկացնում է Yerkir.am-ը:

Տեղեկատւութեան համաձայն՝ հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը եւ Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Կայսէրը:

Սահիբա Գաֆարովան նշել է, որ Բաքւի հռչակագիրը կը նպաստի երեք երկրների ռազմավարական կապերի ամրապնդմանը:

Շենթոփը նշել է, որ Բաքւի հռչակագիրը կը նպաստի տարածաշրջանում անվտանգութեան ապահովմանը: «Այս փաստաթուղթը կարեւոր դեր է ունենալու եռակողմ յարաբերութիւնների ինստիտուցիոնալացման տեսանկիւնից»,- ասել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։