Հա

Քաղաքական

28/07/2021 - 11:45

«ՌԴ-ին ներկայումս հարկաւոր է խաղաղ Հարաւային Կովկաս, որպէսզի «եռուզեռն» այդտեղ դադարի». Սկակով

«ՌԴ արտաքին քաղաքականութեան շրջանակում հարաւկովկասեան խնդիրները երկրորդ պլան են մղւել»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով յետընտրական շրջանում հայ-ռուսական յարաբերութիւնների հեռանկարներին ՀՀ-ի արեւմտեան ռեւերանսների ֆոնին:

«alikonline.ir» - «ՌԴ արտաքին քաղաքականութեան շրջանակում հարաւկովկասեան խնդիրները երկրորդ պլան են մղւել»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով յետընտրական շրջանում հայ-ռուսական յարաբերութիւնների հեռանկարներին ՀՀ-ի արեւմտեան ռեւերանսների ֆոնին:

Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Արեւմուտքը կարող է Հարաւային Կովկասում փոխել իր քաղաքականութիւնը, ռազմավարութիւնը, բայց ներկայումս ԼՂ հայութեան անվտանգութիւնն ապահովում է Ռուսաստանի Դաշնութիւնը:

Ըստ նրա, ՌԴ-ն զուգահեռաբար արձագանգում է նաեւ այն մարտահրաւէրներին, որոնք առաջանում են ՀՀ սահմաններին, եւ որքան էլ լինեն դժգոհութիւններ, աշխատանք տարւում է, սակայն ՌԴ-ն ունի նաեւ աւելի լայն շահեր, որոնք ոչ միշտ են ճիշտ ընկալւում:

«Ռուսաստանն անվտանգային լուրջ գործօն է Հարաւային Կովկասում, եւ դրան այլընտրանք դեռեւս չկայ, դա այդպէս է լինելու: Կարող են խօսել ՆԱՏՕ-ից կամ այլ երկրների աջակցութիւնից, բայց դա իրատեսական չէ եւ դա ցոյց տւեց պատերազմը, որը տարածաշրջանով շահագրգիռ բոլոր երկրների համար աշխատելու հնարաւորութիւն էր: ՌԴ-ն բարդ աշխատանքն իրականացրեց, եւ ներկայումս մեծ հետաքրքրութիւն կայ տարածաշրջանի նկատմամբ, ճանապարհներ, որոնցից բոլոր կողմերը ցանկանում են օգտւել։ Զուգահեռաբար կան քննադատութիւններ, դժգոհութիւններ: ՌԴ-ն նաեւ հանգիստ է վերաբերւում արեւմտեան ցանկացած երկրի հետ յարաբերութիւններին, նոյնիսկ դրական է վերաբերւում ֆինանսական աջակցութեան ծրագրերին, որոնք երկրում կարող են լուծել պատերազմից յետոյ առաջացած խնդիրները, կօգնեն երկրին վերականգնւել ծանր պատերազմից յետոյ: Ընդհանրապէս ՌԴ-ին ներկայումս կայուն գործընկերներ են հարկաւոր Հարաւային Կովկասում, խաղաղ գործընթացներ, արագ վերականգնում, որպէսզի «եռուզեռն» այստեղ դադարի, քանի որ անկայունութեան այլ օջախներ են ձեւաւորւում՝ խնդիրների շատ աւելի մեծ ներուժով, որոնք ուղիղ սպառնալիք են Ռուսաստանի եւ իր գործընկերների համար»,- ասաց Սկակովը՝ նկատելով, որ սա այն փուլն է, երբ Ռուսաստանին հարկաւոր է, որպէսզի բոլոր խնդիրները լուծւեն խաղաղ ճանապարհով՝ բանակցային սեղանի շուրջ, ռազմատենչ հռետորաբանութիւնը վերանայ, կողմերի միջեւ հաւասարակշռութիւնը վերականգնւի:

Սկակովը յիշեցրեց, որ պատերազմից յետոյ ՌԴ պաշտօնեաներն իրենք էին կոչ անում Արեւմուտքին, արեւմտեան կազմակերպութիւններին՝ գալ տարածաշրջան եւ մասնակցել յետպատերազմեան հետեւանքների վերացման աշխատանքին:

Նրա խօսքով, Ռուսաստանին կայունութեան համար Հարաւային Կովկասում հարկաւոր է աւելի հանգիստ Ադրբեջան, որը չի դիմի ուժի, երբ հարկաւոր է բանակցութիւններում ինչ-որ բանի հասնել:

«Պատահական չէր նաեւ ՌԴ ամենաբարձր մակարդակով պատրաստակամութիւնը ողջունել ԵՄ միջնորդական ջանքերը հակամարտող կողմերի միջեւ, ինչը, ինչպէս տեսնում ենք՝ ազդում է ադրբեջանական կողմի վրայ, նրանք եւս դրա դէմ յայտարարութիւններ են անում:

Չի բացառւում նաեւ, որ ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոխարէն՝ սկսի աշխատել Արեւմուտքի հետ, որը կարող է օգտակար լինել Ադրբեջանին զսպելու տեսանկիւնից:

«Հասկանալի է, որ կայունութեան դժւար է հասնել յատկապէս պատերազմից յետոյ, աւելին, ինչպէս տեսնում ենք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմաններին կան խնդիրներ, կրկին չի յաջողւում խաղաղ եղանակով լուծում տալ այդ հարցերին։ Բայց կարծում եմ՝ բանակցութիւններ կը լինեն, չի բացառւում, որ նոր միջնորդի ի յայտ գալով վերսկսւի իրավիճակը, խօսքը Թուրքիայի մասին չէ, այլ արեւմտեան որեւէ երկրի, որի համար պայքար է մղւում Արեւմուտքի կողմից: Ռուսաստանը, կարծում եմ, խնդիր չունի այդ հարցում: Ընդհանուր առմամբ վստահութիւն կայ, քանի որ ՌԴ-ն այդ ռեգիոնում աշխատելու փորձառութիւն ունի եւ հարմար դիրքաւորւած է այսօր»,- ասաց Սկակովը:

 

Արաքս Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։