Հա

Քաղաքական

29/07/2021 - 13:05

ՄԱԿ-ը սահմանին նոր սրման կապակցութեամբ կոչ է անում Երեւանին եւ Բաքւին զսպւածութիւն ցուցաբերել

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին աճող լարւածութիւնը մտահոգում է ՄԱԿ-ին: Այս մասին չորեքշաբթի ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի պաշտօնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած բախումների մասին տեղեկութիւնները:

«alikonline.ir» - Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին աճող լարւածութիւնը մտահոգում է ՄԱԿ-ին: Այս մասին չորեքշաբթի ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի պաշտօնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած բախումների մասին տեղեկութիւնները, ըստ Tert.am-ի՝ գրում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

«Մենք անհանգստութեամբ հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարւած իրավիճակիմասին հաղորդագրութիւններին, ներառեալ այսօր հաղորդւած վերջին միջադէպը: Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրութիւնները, մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպւածութիւն ցուցաբերել եւ ձեռնպահ մնալ գործողութիններից, որոնք կարող են յանգեցնել սրման եւ առկայ խնդիրները լուծել երկխօսութեան միջոցով»,- ասել է ՄԱԿ-ը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։