Հա

Քաղաքական

29/07/2021 - 13:10

ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում կատարել հրադադարի պարտաւորութիւնները եւ վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքոյ առարկայական բանակցութիւններին

Միացեալ Նահանգները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղութեամբ անյապաղ քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասւած է Պետդեպարտամենտի մամուլի ծառայութեան ղեկավար Նեդ Փրայսի տարածած յայտարարութեան մէջ։

«alikonline.ir» - Միացեալ Նահանգները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղութեամբ անյապաղ քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասւած է Պետդեպարտամենտի մամուլի ծառայութեան ղեկավար Նեդ Փրայսի տարածած յայտարարութեան մէջ։

«ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանի երկայնքով բռնութեան վերջին էսկալացիան։ Մենք Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում կատարել հրադադարի վերաբերեալ իրենց պարտաւորութիւնները՝ անյապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի ապաէսկալացման ուղղութեամբ։

Սահմանին պահպանւող լարւածութիւնը փաստում է, որ միայն համապարփակ լուծումը, որը թոյլ կը տայ լուծել առանցքային խնդիրները, կարող է կարգաւորել երկու երկրների յարաբերութիւնները եւ տարածաշրջանի բնակիչներին թոյլ կը տայ միասին խաղաղ ապրել»,- ասւած է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի յայտարարութեան մէջ։

Բացի այդ, Փրայսը Երեւանին եւ Բաքւին կոչ է արել հնարաւորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) հովանու ներքոյ բանակցութիւններին:

«ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ որքան հնարաւոր է շուտ վերադառնալ առարկայական բանակցութիւններին՝ հակամարտութեան երկարաժամկէտ քաղաքական կարգաւորմանը հասնելու համար»,- նշւում է հաղորդագրութիւնում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։