Հա

Քաղաքական

29/07/2021 - 16:20

«Երեւանի եւ Բաքւի հետ շփումների մէջ ենք». Պեսկովը` հայ-ադրբեջանական սահմանին լարւածութեան մասին

Կրեմլում տեղեակ են հայ-ադրբեջանական սահմանին սրման մասին, աշխատում են կողմերի հետ: Այս մասին յայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խօսնակ Դմիտրի Պեսկովը:

«alikonline.ir» - Կրեմլում տեղեակ են հայ-ադրբեջանական սահմանին սրման մասին, աշխատում են կողմերի հետ: Այս մասին յայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խօսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը:

Աղբիւրը յիշեցնում է, որ աւելի վաղ Նիկոլ Փաշինեանն առաջարկել էր ռուս սահմանապահների կէտեր տեղադրել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:

«Մենք գիտենք, որ երէկ հայ-ադրբեջանական սահմանին սրացում է տեղի ունեցել: Եւ դուք գիտէք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Աշխատանքը շարունակւում է»,-պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թէ պատրաստ է արդեօք Մոսկւան վերցնել Հայաստանի սահմանը պաշտպանութեան տակ եւ չի վախենում արդեօք Ադրբեջանի հետ յարաբերութիւնների սրումից:

«Ռուսաստանը շարունակում է շփումները Երեւանի եւ Բաքւի հետ՝ եռակողմ համաձայնագրերի լիարժէք իրականացումն ապահովելու համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Երբ նրան խնդրել են պարզաբանել Փաշինեանի խնդրանքը կատարելու պատրաստակամութիւնը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ասել է. «Երեւանի հետ շփումները շարունակւում են. աւելացնելու բան չունեմ»:

 

Յարակից լուրեր

  • «Ոնց, որ սխալ մեսիջներ են հաղորդել նախագահ Ալիեւին». Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ
    «Ոնց, որ սխալ մեսիջներ են հաղորդել նախագահ Ալիեւին». Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ

    Իսլ. խորհրդարանի ազգային անվտանգութեան խորհրդի խօսնակ Մահմուդ Աբբասզադէ Մեշքինին մեկնաբանել է ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիեւի՝ յայտարարութիւնները, թէ Իրանն ու Հայաստանը ներգրաււած են եղել եւ համագործակցութիւններ են ծաւալել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան մէջ:

  • «Զգուշացէ՛ք սատանաների վտանգաւոր ծուղակներից». Ալի Շամխանի
    «Զգուշացէ՛ք սատանաների վտանգաւոր ծուղակներից». Ալի Շամխանի

    ԻԻՀ ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին իր թւիթերեան միկրոբլոգում գրառում է կատարել՝ հակազդելով Իլհամ Ալեւի՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հնչեցրած յայտարարութիւներին:

  • «Արցախի վէրքը բացւած է եւ կարգավիճակի հարցը պէտք է յստակեցւի, որ սադրանքները չշարունակւեն»․ Վահրամ Բալայեան
    «Արցախի վէրքը բացւած է եւ կարգավիճակի հարցը պէտք է յստակեցւի, որ սադրանքները չշարունակւեն»․ Վահրամ Բալայեան

    Արցախում ադրբեջանցիների սադրանքները, ժողովրդին անընդհատ լարւածութեան մէջ պահելը վկայում են, որ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցութիւնները պէտք է ակտիւացւեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը։

  • «Քարտէզին նայէք, գտէք Հայաստանի հնարաւոր աշխարհքաղաքական դերը». Ստեփան Դանիէլեան
    «Քարտէզին նայէք, գտէք Հայաստանի հնարաւոր աշխարհքաղաքական դերը». Ստեփան Դանիէլեան

    Մեր հիմնական խնդիրն այն էր, որ չունէինք (հիմա էլ չունենք) պատկերացում, թէ քաղաքական քարտէզն իրենից ինչ է ներկայացնում: Ճնշող մեծամասնութեանը թւում է, թէ երկրները պատահական կերպով են առաջանում ու վերանում, այնինչ եթէ քարտէզին ուշադիր դիտենք, կը տեսնենք, որ շատ երկրների սահմանների մի մասը քանոնով է գծւած, եւ շատ երկրներ, անգամ խոշոր, ինչ-որ ֆունկցիա են կատարում՝ խօսքը գնում է սահմանների քաղաքական փիլիսոփայութեան մասին:

  • Ալիեւեան փառք… եւ բարք
    Ալիեւեան փառք… եւ բարք

    Սովորութի՞ւն, թէ՞ Ատրպէյճանի ղեկավար ըլլալու պայման:

    Քանի մը տարին անգամ մը կը գաղտնազերծուի, թէ աշխարհի զանազան ղեկավարներ այս կամ այն միջոցներով յաջողած են ապօրինի միջոցներով երազային գումարներ ապահովել եւ իրենց երկրէն դուրս, այլ երկիրներու մէջ ապահով պայմաններու տակ դիզել: Նման կողոպուտի կու տան նաեւ հեռափնեայ կամ «անդրծովեան»՝ օֆշորային անուանումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։