Հա

Քաղաքական

01/08/2021 - 09:45

Կանցլերի պաշտօնում Մերկէլի հաւանական իրաւայաջորդը սպառնացել է ՌԴ-ին

Գերմանիայի Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն եւ Քրիստոնեայ-սոցիալական միութիւն պահպանողական բլոկի կանցլերի թեկնածու Արմին Լաշետը Ռուսաստանին պատժամիջոցներով է սպառնացել, եթէ երկիրն օգտագործի «Հիւսիսային հոսք 2» գազատարը Ուկրայինայի վրայ ճնշում գործադրելու համար:

«alikonline.ir» - Գերմանիայի Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն եւ Քրիստոնեայ-սոցիալական միութիւն պահպանողական բլոկի կանցլերի թեկնածու Արմին Լաշետը Ռուսաստանին պատժամիջոցներով է սպառնացել, եթէ երկիրն օգտագործի «Հիւսիսային հոսք 2» գազատարը Ուկրայինայի վրայ ճնշում գործադրելու համար: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Korrespondent.net-ը:

«Եթէ Ռուսաստանը կրկին ագրեսիւ պահի իրեն Ուկրայինայի հարցով, Գերմանիան միջոցներ կը ձեռնարկի ազգային մակարդակով եւ պատժամիջոցներ կը սահմանի Եւրամիութեան մակարդակով», - ասել է գերմանացի քաղաքական գործիչը լեհական Rzeczpospolita թերթին տւած հարցազրոյցում:

Նրա կարծիքով՝ դա կը խոչընդոտի Ռուսաստանին օգտագործել գազամուղը որպէս աշխարհաքաղաքական զէնք:

«Գերմանա-ամերիկեան համաձայնագիրը մեզ տալիս է գործիք, որի օգնութեամբ մենք կարող ենք համատեղ պատասխանատւութեան ենթարկել Ռուսաստանին ապակառուցողական գործողութիւնների համար»,- համոզւած է Լաշետը: 

Նրա խօսքով՝ Ուկրայինայի ինքնիշխանութեանն ու անվտանգութեանը հաւատարմութիւնը պէտք է լինի գերմանական արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնը:

Յուլիսի 21 -ին Միացյալ Նահանգներն ու Գերմանիան համաձայնութեան են եկել «Հիւսիսային հոսք 2»-ի վերաբերեալ: Այն նախատեսում է, որ Վաշինգտոնը հրաժարւում է ծրագրի մասնակիցների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտադրութիւններից, սակայն Մոսկւայի համար ԵՄ պատժամիջոցների հնարաւորութիւնը մնում է, եթէ Ռուսաստանը գազամուղը օգտագործի որպէս էներգետիկ ճնշման գործիք: Համաձայնագրում նշւում է նաեւ Ուկրայինայի տարածքով գազի տարանցումը պահպանելու մտադրութեան մասին: Գերմանիան խոստանում է օգտագործել բոլոր լծակները՝  Ռուսաստանին համոզելու համար երկարաձգել Ուկրայինայի տարածքով գազի տարանցման պայմանագիրը, որը պէտք է աւարտւի 2024 թւականի վերջին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։