Հա

Քաղաքական

02/08/2021 - 11:25

Էրդողանը կողմ է արտայայտւել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափի գործունէութեան ակտիւացմանը` նախագահների մակարդակով  

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախօսազրոյց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշւիլիի հետ: 

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախօսազրոյց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշւիլիի հետ: Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հաղորդում է «Անադոլու» գործակալութիւնը, կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններն ու անդրադարձել տարածաշրջանային հարցերին:

Զրոյցի ընթացքում Էրդողանը երախտագիտութիւն է յայտնել վրացի վարչապետին Թուրքիայում տարածւող անտառային հրդեհների հետ կապւած աջակցութեան համար եւ ընդգծել, որ նման իրադարձութիւնների ֆոնին Թուրքիայի եւ Վրաստանի ռազմավարական գործընկերութիւնն աւելի մեծ նշանակութիւն է ստանում:

Էրդողանն ընդգծել է, որ Վրաստանն առանցքային դերակատարութիւն ունի տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցութեան զարգացման գործում: Թուրք նախագահը յոյս է յայտնել, որ կակտիւանայ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափի գործունէութիւնը, որը յաջուղութեամբ իրականացւում է նախարարների եւ պատգամաւորների, ինչպէս նաեւ երկրների ղեկավարների կողմից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։