Հա

Քաղաքական

09/08/2021 - 08:15

Թուրքական իշխանամէտ Sabah թերթը Գերմանիայի կանցլերի թեկնածուի հետ հարցազրոյց է յօրինել

Թուրքական իշխանամէտ Sabah թերթը հարցազրոյց է յoրինել Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլերի թեկնածու, Հիւսիսային Ռէյն-Վեստֆալիա դաշնային նահանգի վարչապետ Արմին Լաշետի հետ:

«alikonline.ir» - Թուրքական իշխանամէտ Sabah թերթը հարցազրոյց է յoրինել Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան կանցլերի թեկնածու, Հիւսիսային Ռէյն-Վեստֆալիա դաշնային նահանգի վարչապետ Արմին Լաշետի հետ. յայտնում է News.am-ը:

Die Welt-ին տւած հարցազրոյցում Լաշետը հերքել է, որ երբեւէ հարցազրոյց է տւել թուրքական Sabah թերթին: Վերջինս յուլիսի 27-ին, հարցազրոյց է հրապարակել Լաշետի հետ՝ մէջբերելով գերմանացի քաղաքական գործչի խօսքերը, որն իբր ասել է. «Ես շատ եմ սիրում Թուրքիան»:

Աւելին՝ Լաշետն, իբր, յայտարարել է, որ ցանկանում է «լուրջ գործընկերական համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ», եւ որ իր վարչակազմը «կիմանայ, թէ որքան կարեւոր է Թուրքիան տարածաշրջանում՝ Կովկասի, Մերձաւոր Արեւելքի եւ Բալկանների համար»:

Հարցազրոյցը հրապարակւել է Sabah-ի գերմանական տարբերակում, փոխանցում է Die Welt-ը: Սակայն Լաշետը Die Welt-ին ասել է, որ «ոչ հարցազրոյց, ոչ խօսակցութիւն չի եղել»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։