Ծայրայեղական «Թալիբան» շարժման զինեալները 30 օրից կարող են մեկուսացնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը, իսկ 90 օր անց գուցէ եւ գրաւել այն:
«alikonline.ir»- Ծայրայեղական «Թալիբան» շարժման զինեալները 30 օրից կարող են մեկուսացնել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը, իսկ 90 օր անց գուցէ եւ գրաւել այն:
«Արմէնպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Reuters»-ին յայտնել է ԱՄՆ պաշտպանութեան նախարարութեան աղբիւրը՝ յղում անելով ամերիկեան հետախուզական տւեալներին: Աղբիւրը, որը ցանկացել է անանուն մնալ, յայտնել է, որ հետախուզութիւնը նման գնահատական է տւել՝ հաշւի առնելով վերջին օրերին թալիբների գրանցած յաջողութիւնները: «Սակայն սա կանխորոշւած եզրակացութիւն չէ»,- յաւելել է պաշտօնեան՝ նշելով, որ աֆղան ուժայինները կարող են փոխել իրավիճակը՝ աւելի մեծ դիմադրութիւն ցոյց տալու պարագայում:
Թալիբներն այժմ վերահսկում են Աֆղանստանի 65 տոկոսը եւ գրաւել կամ սպառնում են գրաւել 11 շրջանների կենտրոնները: