Հա

Քաղաքական

14/08/2021 - 09:45

Իսրայէլն ԱՄՆ-ի հետ քննարկում է Իրանի հարցով «պլան Բ-ն»

ԱՄՆ-ն եւ Իսրայէլը պէտք է սկսեն աշխատանքը համատեղ ռազմավարութեան վրայ, եթէ Իրանը որոշի չվերադառնայ 2015 թւականի Միջուկային գործարքին: Այս մասին ԱՄՆ ԿՀՎ տնօրէն Բիլ Բեռնսին ասել է Իսրայէլի վարչապետ Նաւթալի Բենէթը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ն եւ Իսրայէլը պէտք է սկսեն աշխատանքը համատեղ ռազմավարութեան վրայ, եթէ Իրանը որոշի չվերադառնայ 2015 թւականի Միջուկային գործարքին: Այս մասին ԱՄՆ ԿՀՎ տնօրէն Բիլ Բեռնսին ասել է Իսրայէլի վարչապետ Նաւթալի Բենէթը. հաղորդում է News.am-ը՝ Axios-ին յղումով:

Բայդէնի վարչակազմը դեռեւս փորձում է վերադառնալ գործարքին, սակայն բանակցութիւնները ժամանակաւոր դադարեցւել են, քանի որ Իրանում նոր վարչակազմը սկսում է իր գործունէութիւնը:

Հանդիպման ժամաննակ Բենէթը Բեռնսին է ներկայացրել Իրանի նկատմամբ իր գնահատականն ու քաղաքականութիւնը:

Իսրայէլի պաշտօնեաները ասում են, որ Բեռնսը եւս կասկածի տակ է դրել այն, որ Իրանը կը վերադառնայ գործարքի իր պարտաւորութիւնների իրականացմանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։