Հա

Քաղաքական

22/08/2021 - 13:15

Թրամփն անւանել է Աֆղանստանում իրավիճակը որպէս ԱՄՆ պատմութեան մէջ «մեծագոյն արտաքին քաղաքական նւաստացում»

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անւանել է Աֆղանստանում իրավիճակը որպէս ԱՄՆ պատմութեան մէջ «մեծագոյն արտաքին քաղաքական նւաստացում:

«alikonline.ir» - ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անւանել է Աֆղանստանում իրավիճակը որպէս ԱՄՆ պատմութեան մէջ «մեծագոյն արտաքին քաղաքական նւաստացում. տեղեկացնում է News.am-ը:

«Աֆղանստանից Բայդէնի անյաջող ելքն ազգային առաջնորդի զարհուրելի ոչ կոմպետենտութեան ամենացնցող դրսեւորումն է»,- ասել է Թրամփն Ալաբամայում իր կողմնակիցների հետ հանրահաւաքի ընթացքում:

Թրամփը յայտարարել է, որ Բայդէնը չի կատարել ծրագիրը, որը մշակել էր իր վարչակազմը: «Դա զօրքերի դուրս բերում էր: Դա լիարժէք կապիտուլեացիա էր»,- ասել է նա:

Նրա խօսքով՝ թալիբները, որոնց հետ նա բանակցութիւններ էր վարել, յարգում էին նրան: Նա ենթադրել էր, որ Աֆղանստանի արագ գրաւումը տեղի չէր ունենայ, եթէ նա դեռեւս գտնւէր իշխանութեան ղեկին: «Մենք կը կարողանայինք պատւով դուրս գալ»,- յաւելել է Թրամփը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։