«Թալիբան»-ը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ տարբեր ոլորտներում՝ ներառեալ էկոնոմիկան, էներգետիկան եւ ցամաքային ռեսուրսների վերամշակումը:
«alikonline.ir» - «Թալիբան»-ը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ տարբեր ոլորտներում՝ ներառեալ էկոնոմիկան, էներգետիկան եւ ցամաքային ռեսուրսների վերամշակումը: Այդ մասին ըստ News.am-ի՝ Türkiye կառավարամէտ թերթին տւած հարցազրոյցում յայտարարել է թալիբների ներկայացուցիչ Սուխայլ Շախինը:
«Ի տարբերութիւն յայտնի փաստերին՝ մենք սերտ յարաբերութիւններ ենք պահպանում Թուրքիայի հետ»,- ասել է Շախինը: «Թուրքիան մեզ համար շատ կարեւոր դերակատար է: Դա միաժամանակ յարգանքի արժանի եւ հզօր երկիր է, որը պէտք է զբաղեցնի յատուկ տեղ իսլամական աշխարհում»,- ասել է նա՝ յաւելելով, որ Աֆղանստանի կապերը Թուրքիայի հետ չեն կարող համեմատւել որեւէ այլ կապերի հետ:
«Որպէս Աֆղանստանի Իսլամական Էմիրատ՝ մենք Թուրքիայի հետ բարեկամութեան, աջակցութեան եւ համագործակցութեան կարիքն ունենք աւելին, քան ցանկացած այլ երկիր: Աֆղանստանն ունի հարուստ ցամաքային ռեսուրսներ, սակայն մենք ուժ չունենք դրանք մշակելու համար: Կառավարիչների օկուպացիայի եւ թալանի պատճառով մեր ենթակառուցւածքը քայքայւել է: Մենք ցանկանում ենք համագործակցել Թուրքիայի հետ առողջապահութեան, կրթութեան, էկոնոմիկայի, շինարարութեան, էներգետիկայի եւ ցամաքային ռեսուրսները վերամշակելու ոլորտներում: Երբ ներքին բալանսը ձեւաւորւի, մենք ակնկալում ենք, որ մեր թուրք բարեկամները ակտիւ դեր կը խաղան այդ խնդիրների լուծման գործում»,- նշել է նա: