Հա

Քաղաքական

23/08/2021 - 11:15

«Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն հեռու են Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակների առճակատման մակարդակից». Լաւրով

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւնների լարւածութիւնը հեռու է նրանից, ինչ եղել է Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ, երբ ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ն միջուկային պատերազմի եզրին էին: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը երկուշաբթի հունգարական Magyar Nemzet թերթին տւած հարցազրոյցում:

«alikonline.ir»- Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւնների լարւածութիւնը հեռու է նրանից, ինչ եղել է Կուբայի հրթիռային ճգնաժամի ժամանակ, երբ ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ն միջուկային պատերազմի եզրին էին: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը երկուշաբթի հունգարական Magyar Nemzet թերթին տւած հարցազրոյցում:

«Չեմ կարծում, որ այդպիսի պատմական զուգահեռները տեղին են: Աշխարհի ռազմաքաղաքական իրավիճակն այսօր նմանութիւններ եւ մեծ, հիմնարար տարբերութիւններ ունի սառը պատերազմի ժամանակաշրջանից: Այսպէս թէ այնպէս, մենք այժմ հեռու ենք սովետա-ամերիկեան առճակատման ամենաթէժ կէտից` ի դէմս 1962 թւականի Կուբայի հրթիռային ճգնաժամի, երբ մենք բառացօր՝ն միջուկային պատերազմի եզրին էինք»,- ասել է նա:

Այդուհանդերձ, ըստ Լաւրովի՝ չի կարելի անտեսել աշխարհի հիմնական խաղացողների հակասութիւնները, «որոնք, ցաւօք, շարունակում են խորանալ»:

«Պատճառներից մէկը Ռուսաստանի եւ Չինաստանի զարգացման կասեցմանն ուղղւած Վաշինգտոնի քաղաքականութիւնն էր: Այդ քաղաքականութեան միւս մասը` զէնքի վերահսկման ոլորտում համաձայնութիւնների համակարգի միակողմանի կազմաքանդումը, ԱՄՆ ռազմական կարողութիւնների կուտակումը եւրոպական եւ խաղաղովկիանոսեան ռազմական գործողութիւնների թատերաբեմում»,- պարզաբանել է նախարարը: Մոսկւան եւ Վաշինգտոնը պէտք է համատեղ սկսեն համակարգային համագործակցութեան կազմակերպումը կիբերանվտանգութեան ոլորտում, ասել է Լաւրովը:

«Ես յուսադրող կը համարէի նաեւ ռազմավարական կայունութեան ռուս-ամերիկեան երկխօսութեան շրջանակներում առաջին կողմնորոշիչ հանդիպումը, որը տեղի ունեցաւ յուլիսի 28-ին Ժնեւում [Ռուսաստանի Դաշնութեան ւ Միացեալ Նահանգների] ղեկավարների որոշմամբ,- ասաց նա:- Պէտք է նաեւ համատեղ աշխատանք սկսւի կիբերանվտանգութեան ոլորտում` ուղղւած համակարգային համագործակցութեան հաստատմանը ընդհանուր մարտահրաւէրներին արձագանգման գործում: Ռուսաստանի նախագահը յստակ նշել է, այդ թւում` հրապարակայնօրէն, որ արդիւնքը հնարաւոր է բոլոր ոլորտներում, բայց միայն` բանակցութիւնների եւ երկու կողմերին ձեռնտու շահերի հաւասարակշռութեան մշակման միջոցով»:

Լաւրովը նաեւ ընդգծել է, որ Մոսկւան պահպանում է իրատեսական տեսակէտը եւ հասկանում է, որ «լարւածութեան նւազեցման ուղին շատ դժւար է»: «Ի տարբերութիւն սառը պատերազմի ժամանակաշրջանի, ամէն ինչ չէ, թէեւ` շատ բան, որ այս ոլորտում կախւած է ռուս-ամերիկեան պայմանաւորւածութիւններից: Այսօր միջազգային անվտանգութեան ոլորտում իրավիճակի վրայ ազդող շատ աւելի շատ խաղացողներ եւ գործոններ կան»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ, որպէս ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական ​​անդամ, Ռուսաստանը կը շարունակի նշանակալի ներդրում ունենալ գլոբալ կայունութեան պահպանման գործում` վարելով պատասխանատու, պրագմատիկ եւ կանխատեսելի արտաքին քաղաքականութիւն` ուղղւած գլոբալ անվտանգութեան սպառնալիքների եւ մարտահրաւէրների չէզոքացմանը, ինչպէս նաեւ բոլոր պետութիւնների խաղաղ զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։