Հա

Քաղաքական

26/08/2021 - 08:20

Իրաքը յոյս ունի «հաշտեցնել» Թեհրանին ու Ռիադին

Իրաքը Իրանին եւ Պարսից ծոցի արաբական երկրներին հրաւիրել է Բաղդադում կայանալիք գագաթաժողովին՝ լարւածութիւնը թուլացնելու համար, ինչը վերջին տարիներին յանգեցրել է բաց հակամարտութեան: 

«alikonline.ir» - Իրաքը Իրանին եւ Պարսից ծոցի արաբական երկրներին հրաւիրել է Բաղդադում կայանալիք գագաթաժողովին՝ լարւածութիւնը թուլացնելու համար, ինչը վերջին տարիներին յանգեցրել է բաց հակամարտութեան: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Reuters-ը:

Պաշտնատար անձինք նշում են, որ հանդիպանը, որտեղ կը քննարկւեն նաեւ Եմէնում պատերազմը, Լիբանանի փլուզումը եւ տարածաշրջանում ջրային ճգնաժամը, կարող է քայլ լինել սաուդա-իրանական յարաբերութիւնների բարելաւման ուղղութեամբ:

Իրաքի պաշտօնեաները յոյս ունեն, որ Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռէյիսին կը մասնակցի շաբաթ օրը նախատեսւած հանդիպմանը եւ սպասում են, որ Պարսից ծոցի երկրների, այդ թւում Սաուդական Արաբիայի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների նախարարները նոյնպէս կը մասնակցեն:

«Նոյնիսկ եթէ մենք մէկ սեղանի շուրջ հաւաքենք արտաքին գործերի նախարարներին, դա կարող է բեկում համարւել իրանցիների եւ Պարսից ծոցի արաբների միջեւ լարւածութեան վերացման գործում»,- ասել է իրաքցի պաշտօնեան:

Նրա խօսքով, Իրաքը, որտեղ այս տարւայ սկզբին անցկացւել էին սաուդական եւ իրանական պաշտօնեաների մասնաւոր հանդիպումներ, Թեհրանից եւ Պարսից ծոցի արաբական երկրներից «դրական ազդակներ» է ստացել, որ իրենք պատրաստ են աւելի անմիջական բանակցութիւնների:

Առայժմ Քուվէյթը Պարսից ծոցի միակ պետութիւնն է, որը հաստատել է իր մասնակցութիւնը եւ ուղարկել իր վարչապետին:

Եգիպտոսն ու Յորդանանը նոյնպէս Թուրքիայի եւ Ֆրանսիայի հետ միասին հրաւիրւած են Բաղդադում հանդիպմանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։